Մատնահետքեր` բոլորից


Իտալիայի իշխանությունները մտադիր են պահանջել բոլոր քաղաքացիների մատնահետքերը: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում Հռոմը քննադատվեց, որովհետև ծրագրել էր գնչուների մատնահետքերը վերցնել: Եվրախորհուրդը, Ռումինիան (որտեղից մեծամասամբ արտագաղթել են գնչուները) և կրոնական խմբերը, դատապարտելով այս որոշումը, այն համեմատել են 1930-ական թվականների նացիստական Գերմանիայում հրեաներին «խարանելու» հետ: Եվ, ազգային խտրականության մեղադրանքներից խուսափելու համար, Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը որոշել է` 2010 թվականից երկրի բոլոր քաղաքացիների նույնական քարտերում պետք է նշվեն նաև մատնահետքերը: Իհարկե` հանձնաժողովի այս որոշումը դեռևս խորհրդարանի հավանությանը չի արժանացել: