Վե՞րջ հեգեմոնիային


Արդեն կավարտվի գիտության ոլորտում Նահանգների գերիշխանությունը: Այդ են վկայում սոցիոլոգիական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև ամերիկյան Վիսկոնսին-Մէդիսոն համալսարանի պատմաբանների կատարած հետազոտությունների արդյունքները: Փորձագետների տվյալներով` համայն աշխարհում գիտական հետազոտությունների ծավալման միտումները խոսուն կերպով փաստում են, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կկորցնեն անառարկելի հեղինակությունը: Այս «վտանգը» սկսվել է մի շարք երկրների կողմից գիտության բնագավառում ներդրումների մեծացմամբ և հետազոտությունների մասշտաբային աճով: Դա արտահայտվում է, օրինակ` ամբողջ մոլորակում բարձրակարգ գիտական կենտրոնների գոյությամբ: Հետազոտությունների հեղինակներն առանձնացնում են հատկապես Եվրամիության երկրների, Չինաստանի, Ճապոնիայի և Ռուսաստանի զարգացածությունը: