Համագործակցության պատրաստակամություն


ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը տիկին դեսպանին ներկայացրեց կոմիտեի գործառույթները եւ լիազորությունները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության և նրա գործունեության հիմնական ուղղությունների շուրջ ու քննարկեցին համագործակցության նոր ձևեր: Տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը Հրանուշ Հակոբյանին հրավիրեց այցելելու Պոտսդամում գտնվող Յոհանես Լեփսիուսի տուն-թանգարան, եւ պատրաստակամություն հայտնեց համագործակցելու Հայաստան-Սփյուռք կապերը համակարգող մարմնի հետ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ