Նախնական կալանքի տակ է 14 մեղադրյալ


Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակեր պելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 29-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 14 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով 29.07.08թ. փոխվել է մեղադրյալ Արարատ Զուրաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը` չբացակայելու մասին ստորագրությամբ: Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 82 քրեական գործ 95 անձի վերաբերյալ, որոնցից 64-ով` 73 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է: Նշված 73 անձանցից 5-ը արդարացվել են, 31-ը` դատապարտվել ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան: Թիվ 62202608 քրեական գործով կալանավորված մեղադրյալները` 29.07.2008թ. դրությամբ Ջհանգիրյան Գագիկ, Սաղաթելյան Մուշեղ, Հայոցյան Վարդգես, Մալխասյան Մյասնիկ, Հակոբյան Հակոբ, Ոսկերչյան Գրիգոր, Սիրունյան Սուրեն, Արզումանյան Ալեքսանդր, Միքայելյան Սասուն, Հարությունյան Շանթ, Գաբրիելյան Գաբրիել, Նիկոլյան Վրեժ, Գևորգյան Ֆելիքս, Խուրշուդյան Արմեն: