«ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ»


ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՕԵԿ կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Լուրջ ու շահագրգիռ քննարկումների հիմքում էին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված հիմնախնդիրները, մասնավորապես հայապահպանության, ինչպես նաեւ Սփյուռքի հայության ներուժի լիարժեք օգտագործման մեխանիզմների մշակման հիմնահարցերը: Հ.Հակոբյանն առաջարկեց «Դեպի Հայաստան» շարժում նախաձեռնել եւ հնարավոր բոլոր միջոցներով Հայաստան բերել սփյուռքահայ երիտասարդությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Հ.Հակոբյանը ներկայացրեց կառույցի ծրագրերը, անելիքներն ու տեսլականը` հույս հայտնելով ունենալ Հայոց Հայրապետի աջակցությունը «հայաստանակենտրոն» ձեռնարկումների առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր վերաբերմունքն արտահայտեց ներկայացված ծրագրերի շուրջ եւ իր կաթողիկոսական օրհնությունը տվեց Սփյուռքի Կոմիտեի նորանշանակ ղեկավարին: