Ճանաչվել` թեկուզ եղունգներով


Այո, այդպիսի մոլուցք էլ կա` անուն հանել, խոսակցության թեմա դառնալ` ցանկացած պայմանով: Վկայություններից մեկը լասվեգասցի սկսնակ երգչուհի Քրիս Ուոլթոնն է: Նա ձգտել ու ճանաչում է ձեռք բերել ոչ թե թովիչ ձայնով կամ կատարողական վարպետությամբ, այլ 18 տարի երկարացրած ձեռքի եղունգներով: Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու երազանքը վերջապես իրականացել է: Իր արտասովոր եղունգները երգչուհին ցուցադրել է Նյու¬Յորքում կայացած մի շոուի ժամանակ` ապշեցնելով հանդիսատեսներին ու տեղաբնակներին: Քրիսի ձախ ձեռքի եղունգներն արդեն 3,5 մետր են, աջ ձեռքինը` 3 մետր: Ընդ որում այս եղունգասերը չի մոռանում մշտապես հարդարել ու լաքապատել եղունգները: Դրանք, փաստորեն, չեն խանգարել, որպեսզի նա կատարի մայրական իր պարտականությունները և, ինչպես ինքն է խոստովանել` հարդարել դեմքն ու զբաղվել տնային գործերով: - Ես տանել չեմ կարողանում տուն մաքրելը, բայց մաքրում եմ: Նաև իմ դիմահարդարությամբ եմ զբաղվում: Եղունգները խնամելուց ազատ ժամերին 45¬ամյա Ուոլթոնը երգում է ռոք¬խմբում և դաստիարակում 5 թոռներին: Մինչ Քրիսը` երկար եղունգների ռեկորդակիրը Լի Ռեդմոնդն էր` Սոլթ¬Լեյկ¬Սիթիից: 2008 թ. նրա եղունգների երկարությունը հասնում էր 8 մետրի: Սակայն ավտովթարից հետո նա ստիպված էր բաժանվել իր այդ «հարստությունից», որոնք գնելու ցանկություն ունեցողներ են եղել` առաջարկելով 10.000 դոլար: