ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ՄՍԻՑ. ԼԱ՞Վ Է, ԹԵ՞ ՎԱՏ


Ամենահակասական կարծիքներ են հնչում բուսակերություն երևույթի մասին: Ու դա պայմանավորված է արտառոց այդ սննդակարգի մասին ոչ բավարար գիտելիքներով: Ի դեպ, բուսակերությունն իրականում պարզապես սննդակարգ (դիետա) չէ, այլ` կենսաձև և ինչ¬որ առումով նույնիսկ` փիլիսոփայություն: Գիտնականներն այդ առնչությամբ իրենց հիմնավորումներն ունեն: Ներկայացնենք եվրոպական ու ամերիկյան դիետոլոգների գիտական վերջին եզրահանգումները: ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ Մասնակի բուսակերություն (ՒսպՍրՌՑՈՐՌՈտրՑՉՏ). բուսակերության մեղմ տեսակն է, որի ընթացքում թույլատրելի է մսի և ծովամթերքի օգտագործումը, բայց` ամիսը 1 անգամ: Առաջատար մասնագետների կարծիքով` այս պահին սա լավագույն դիետան է, որի հետևորդները կարող են նաև ձուկ ուտել: ԿԱԹՆԱՅԻՆ. կաթնամթերքով ու ձվով սնվելու (բացառելով մսեղենը) սովորական տարբերակն է: ԽՍՏԱԳՈՒՅՆ ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ. արգելում է կենցաղում և սննդի մեջ կենդանական ծագմամբ որևէ մթերքի գործածումը: ՄՐԳԱՅԻՆ. չոչնչացվող բոլոր տեսակի բույսերի պտուղներով սնվելը` հատապտուղներ, մրգեր, ընկուզեղեն, ընդեղեն, սերմեր: Համարվում է հումակերության տարատեսակը: Բուսակերության մյուս տեսակները նշյալների տարբերակներն են: Բուսակերները հաճախ են քննարկում «վիճելի» համարվող այնպիսի մթերքներից հրաժարվել-չհրաժար վելու խնդիրը, ինչպիսիք են մեղրը, սունկը, ձուկը: Սննդաբաժանում սրանք ունենալ¬չունենալու հանգամանքներն էլ բուսակերության նոր տեսակներ են առաջ բերում: ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ Բուսակերության շնորհիվ քիչ է օգտագործվում ճարպեր և խոլեստերին: Ավելին, բուսակերներն առողջությունն ամրապնդող մեծ քանակությամբ բուսաքիմիական նյութեր են ընդունում: Արդյունքում նրանք սովորաբար մարմնի զանգվածի ճարպա¬սպիտակուցային և զարկերակային ճնշման ավելի ցածր ցուցիչ են ունենում: Բուսակերները հազվադեպ են տառապում սրտի իշեմիկ հիվանդությամբ, կաթվածներով, բարձր ճնշմամբ, շաքարախտով և քաղցկեղի որոշ տեսակներով: Բուսակերների քաշը միջին հաշվով 3-8 կգ ցածր է մսակերներից: Ամերիկյան մասնագետներն այս սննդակարգը նիհարելու լավագույն միջոցն են համարում. սրա միջոցով հնարավոր է դառնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, խուսափել ճարպակալումից` օրգանիզմը չզրկելով անհրաժեշտ սննդից: ՎՆԱՍՆԵՐԸ Վիտամին B12¬ի անբավարարություն: Այս վիտամինը կարևոր է բջջիների աճի և արյան բջիջների ձևավորման համար: B12¬ի պակասը սպառնում է նյարդային խանգարում ներով և նյարդաբջիջների անվերականգնելի ոչնչացմամբ: Ցիանկոբալամինի (B12) պակասից ախտահարվում են ոսկորները, և պատահական չէ, որ բուսակերների մոտ ավելի հաճախակի են կոտրվածքները, որոնց ապաքինումը նույնպես դժվար է լինում: Երեխաների պարագայում համեմատաբար անվտանգը կաթնային սննդակարգն է, իսկ ամենավտանգավորը` խստագույնը և մրգայինը: Դիետոլոգները բուսակերությունն անթույլատրելի են համարում մինչև 25 տարեկան անձանց համար: Վերջին հաշվով, իհարկե, ընտրությունը մերն է` կենդանական սննդից ընդմիշտ հրաժարվե՞լ, թե՞ ոչ: Բայց գոնե երեխաների պարագայում ծնողները, թերևս, իրենց իրավունք չպետք է վերապահեն` նրանց բուսակեր դարձնել: Չափահաս դառնալուց, ինչպես մասնագետներն են նշում` 25 տարեկանից հետո թող նրանք որոշեն` բուսա-հումակեր դառնա՞լ արդյոք: