ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՄԻՆԵՐԸ


Հնարավոր քաղաքական վերադարձի բոլոր նախադրյալները ծանրութեթև անող Ռ. Քոչարյանը որոշել է ճշտել նույնիսկ ամերիկյան կողմի տրամադրությունները: Այս առումով ուշագրավ է, որ մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալու նպատակով այս օրերին Երևանում է հայտնվել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Հնարավոր է, որ հրավերը նախկին նախագահի քարոզչության ծանր հրետանին դառնալ պատրաստվող էքսարտգործնարարի` Վ. Օսկանյանի խաղերի ու ջանքերի շնորհիվ է կազմակերպ վել: Ասում են, թե մեկ¬երկու հանդիպման համար օվկիանոսը կտրած¬եկած նախկին դեսպանը դրականորեն է արտահայտվել երկրորդ նախագահի վերադարձի ծրագրի հանդեպ: Նույնիսկ խոստացել է, որ ամերիկյան առանձին դիվանագիտական շրջանակների կողմից նույնպես որոշակի քաղաքական աջակցություն կցուցաբերվի: Հանդիպումները թեև գերազանցել են հայկական կողմի սպասելիքները, սակայն Ջոն Էվանսին հյուրընկալած կողմն այնուամենայնիվ հաշվի է առնում, որ վերջինս նախկին դիվանագետ է ու ներկայում ընդամենը դասախոս է աշխատում ԱՄՆ համալսարաններից մեկում: