Կարելի է վերապրել` Արեգակի վախճանից հետո


Տեսականորեն Երկիրը կարող է վերապրել` Արևի կործանումից հետո էլ: Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացրել են «Արեգակնային ծայրահեղ համակարգեր» կոնֆերանսում: Այդ արդյունքների հակիրճ շարադրանքը մեջբերել է ScienceNOW¬ը: Հետազոտությունների շրջանակում ուսումնասիրվել է Երկիր մոլորակի հեռավոր ապագայի հարցը: Այսինքն, այն պահի, երբ Արեգակը սկզբում կվերածվի կարմիր հսկայի, իսկ այնուհետ, ավելորդ նյութը նետելով` կդառնա սպիտակ գաճաճ: Տարածված կարծիքի համաձայն` դա այնքան էլ պարտադիր չէ: Հետազոտողների հավաստմամբ` ամեն ինչ կախված է նրանից, թե Արեգակն ինչ ձևով իրենից «դեն կնետի» ավելորդ նյութը: Օրինակ, կանխատեսումներից մեկի սցենարով` Երկիրը կարող է նետվել առավել հեռու գտնվող ուղեծիր, ինչը նրան հնարավորություն կտա դիմակայել աստղի ընդարձակմանը: Նաև ընդգծվում է, որ զուգահեռաբար մոլորակի վրա Արեգակի կողմից կսկսեն ազդել հզորագույն սաստիկ ուժեր, որոնք մոլորակը կձգեն դեպի հսկան: Եվ թե ո՞ր գործընթացն ավելի ուժգին կլինի` կանխատեսելը շատ դժվար է: Եթե Երկիրն ուղեծիր նետվի մեծ շառավղով, ապա դա մոլորակի վերապրում չի երաշխավորում: Դիցուք` հնարավոր է Երկրի բախումը Մարսին, ինչն ամենայն հավանականությամբ կհանգեցնի երկնային երկու մարմինների խորտակմանը: Սակայն, եթե մեր մոլորակը չբախվի Մարսին, ապա կարող է հայտնվել սպիտակ գաճաճի շուրջը բնակության համար պիտանի գոտում: Ընթացիկ տարվա օգոստոսի կեսերին գիտնականները NLTT 43806 սպիտակ թզուկի համակարգում` Երկրից 50 լուսային տարի հեռավորությամբ, մոլորակների բախման հետքեր են հայտնաբերել: Սպիտակ թզուկի սպեկտրում հայտնաբերվել է երկաթի և ալյումինի մեծ քանակ: Գիտնականների կարծիքով դա քարային մոլորակների բեկորների անկման արդյունք է: Կոնֆերանսում նաև քննարկվել են GD61 թզուկի հետազոտության արդյունքները. GD61¬ի վրա նույնպես ընկել են քարոտ մոլորակների մնացորդներ: