Հա՞ որ....


Տավուշի մարզում այս տարի ստացված խաղողի առատ բերքի մի մասը հնարավոր է, որ վերանա: Այգեգործների հավաստիացմամբ` տեղի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել այնքան քանակությամբ խաղող, որքան ամիսներ առաջ կնքված պայմանագրերում է արձանագրվել: Բերքի տերերն էլ տարակուսում են, որ իրենք նախապես չէին կարող կանխատեսել, թե կոնկրետ քանի տոննա բերք կստանան: Իջևան քաղաքի գինու գործարանը ևս արտադրանքն իրացնելու խնդիր ունի և չի նախատեսում անսահմանափակ քանակությամբ խաղող մթերել` այդպես էլ չպատկերացնելով, թե պահեստավորվող գինին քանի տարի հետո կհաջողվի վաճառել: Այդուհանդերձ, ստացված բերքն այգեգործները չեն պատրաստվում կորցնել ու այս օրերին ուտելու համար ոչ այնքան քաղցր այս մրգատեսակից մարդիկ հարյուրավոր լիտրերով գինի են պատրաստում և ամբարում` ավելի ուշ լիտր առ լիտր վաճառելու կամ անձամբ սպառելու նպատակով: Առատությունը ավելորդ չի լինում, չէ՞