ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ


Ադրբեջանի արտգործնախարարն օրերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է. - Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին առավելագույն ինքնավարություն տալ իր տարածքային ամբողջականության շրջանակներում... Ադրբեջանը ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց` իր տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով: Լեռնային Ղարաբաղում խաղաղ գոյակցությունը մենք տեսնում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այստեղ մենք պատրաստ ենք տարածաշրջանում քայլ առ քայլ ձգտել խաղաղության և կայունության,- նշել է Մամեդյարովը: Նրա խոսքով` ստատուս քվոն անընդունելի է Ադրբեջանի համար, որն «առավել շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ»: Էլմար Մամեդյարովը նաև վստահություն է հայտնել, որ «միջազգային հանրությանը կհաջողվի համոզել Հայաստանին` ենթարկվել ադրբեջանական կողմի պահանջներին»: Ջիվանին կասեր` խելքի աշեցե˜ք: Շատ վաղուց ինքնորոշված և իր անկախությունը հռչակած պետությանը Ադրբեջանը «լավություն» է անում և լայն ինքնավարություն խոստանում... Իսկապես` քոչվորական «բարեսիրություն»: