ԹՎԱԳՈՒՇԱԿ


Ի տարբերություն անհատականության, անվան, ազգանվան, հայրանվան, անձնագրի կոդի որոշման (որն արվում է հատուկ աղյուսակով), հեռախոսահամարի գուշակաթիվը շատ ավելի պարզ է: Գումարվում են բոլոր թվերը, իսկ բջջայինի դեպքում` նաև կոդը (091, 077, 095 և այլն): Օրինակ` 068-12-34-56 (միտումնավոր կերպով ընտրված է մեր հանրապետությունում առայժմ գոյություն չունեցող 068 կոդը, որպեսզի չհամընկնի որևէ մեկի հեռախոսահամարին. 0+6+8+1+2+3+4+5+6=35=3+5=8: Առավել ևս` հիմա բոլորը հնարավորություն ունեն անձամբ ընտրել իրենց հեռախոսահամարը: Թվագուշակի «հուշումները»` գուցեև օգնեն` ճիշտ կողմնորոշվել:

1-Ը թվերի «առաջնորդն» է, և վերջնագումարում այս թիվն ունեցող հեռախոսահամարը վայելում է ղեկավարներին, առաջնորդներին: Այսպիսի համարից օգտվողները կարող են հաջողություն ակնկալել ցանկացած գործում և իրավիճակում, որոնք կապված են գործնական և մասնագիտական ոլորտների հետ: Մասնավորապես, կարելի է մեծ հաջողությամբ բանակցություններ վարել և հարցեր քննարկել հենց հեռախոսով:

2-Ը կարելի է «կամուրջներ կա պող» թիվ համարել. վերջնագումարում 2 ունեցող հեռախոսով վստահորեն կարելի է դիմել օգնության, քննարկել հարցեր` ընդհանուր գործերի, համագործակցության, համատեղ ծրագրերի վերաբերյալ: Գործ-ընկերության շրջանակներում, նեղ փոխգործակցությամբ աշխատող մարդկանց համար այս թիվը լավագույն ընտրություն է: Չէ՞ որ 2-ը ամենապարզ զույգ թիվն է:

3-Ը կարող է անփոխարինելի օգ նականը լինել բոլոր նրանց, ովքեր ստեղծագործական աշխատանքով են զբաղվում: Խոսքի հետ առնչվողները` մանկավարժները, լրագրողները, գրականագետները և այլք, նույնպես կօգտվեն այս թվի թրթռոցից: Եթե որոշել եք պարտքով փող վերցնել, ապա այդ խնդրանքով դիմեք հենց այս հեռախոսահամարից. այդ դեպքում ավելի մեծ է չմերժվելու հավանականությունը: Եվ ընդհակառակը, եթե ձեզ են պարտք, գումարի (կամ իրի) վերադարձը նույնպես այսպիսի հեռախոսահամարով պահանջեք:

4-Ը օգտակար է այն մարդկանց, ում գործունեությունն առնչվում է համակարգ ստեղծելու, պաշտոնյաների կամ ինչ-որ կարգուկանոն հաստատելու հետ: Մենեջերների, ադմինիստրատորների, գործադիր իշխանության ներկայացուցիչների, խմբագիրների ու էլի ուրիշ մասնագիտություն ունեցողների համար անհամեմատ հեշտ կլինի իրենց պարտականությունները կատարել` օգտվելով այսպիսի վերջնագումար ունեցող հեռախոսահամարից: Դրա օգնությամբ կհաջողվի գործերին հաղորդակից դարձնել, կարգի հրավիրել նույնիսկ ցրված, անկազմակերպ ու անպատասխանատու անձանց և նրանց հետ արդյունավետ աշխատանք ծավալել:

5-Ը կարող է յուրօրինակ «կա խարդական փայտիկ» դառնալ բոլոր միջնորդների համար ու միջնորդությունների պարագայում: Այսպիսի հեռախոսահամարից զանգերը թույլ են տալիս հարթել, կարգավորել բարդ կազմակերպչական և մյուս հարցերը, պայմանավորվել` ում հետ և ինչի մասին ուզես: Դիցուք, պայմանագրում (կամ բանավոր պայմանավորվածություններում) ճշտումներ, ուղղումնե՞ր են անհրաժեշտ, ուրեմն զանգահարել այսպիսի վերջնագումար ունեցող հեռախոսահամարից: Այն շատ օգտակար է զբոսաշրջային գործակալությունների, առևտրային այլ կազմակերպությունների համար: Գնումներ պատվիրելիս նույնպես չեք տուժի:

6-Ը հարմար է, նպաստավոր է բարեգործական, սոցիալական ուղղվածության կազմակերպությունների աշխատանքների համար: Լավ կլինի, որ այսպիսի հեռախոսահամար տրամադրեք դեռահասներին և տարեց ազգականներին, որովհետև դրա թվային թրթիռները դիմացինին վստահություն են ներշնչում, համակրանք ու անկեղծ հետաքրքրություն են առաջացնում: Դա վստահության հեռախոսների լավագույն տարբերակն է:

7- Ը ուսումնական, կրթական, կա տարելագործման հաստատությունների, ինչպես նաև դասախոսների, ուսուցանողների անձնական օգտագործման ամենահաջողակ թիվն է: Այն անձանց, ովքեր վարժվել են առանց ուրիշի օգնության գոյատևել` շրջապատող մարդկանց հետ չփոխհարաբերվելով, նումերոլոգիական այս կոդը նույնպես օգտակար կլինի: Այն պիտանի կլինի նաև գիտնականներին, հետազոտողներին, արվեստագետներին, ինչպես և` անհատ ձեռներեցներին: Այսինքն նրանց, ովքեր չեն հանդուրժում ճնշումները, ստիպմունքը, ինչ-որ մեկի «ձեռքի տակ» աշխատելը:

8 -Ը վայելում է խոշոր ընկերութ յուններին, մեծամասշտաբ բիզնեսին` հատկապես մեծածախ առևտրով, անշարժ գույքի առուծախով զբաղվող կազմակերպություննե րին: Դրանց բարգավաճումը գործնականում ապահովված է` եթե աշխատակիցները գործունեություն ծավալեն 8 վերջնագումար ունեցող հեռախոսահամարներով: Իսկ եթե «8»-ը անձնական օգտագործման հեռախոսահամար է, ապա այն երբեք թույլ չի տա, որ իր տերը նյութական կարիքի մեջ ընկնի, շատ համեստ գոյություն քարշ տա: Կարելի է շատ խոշոր գումարներով գործ սկսել` եթե այսպիսի հեռախոսահամարի տերը ֆինանսական լուրջ հոսքեր ու նախագծեր ունի:

9- Ը հարմար է այն մարդկանց, ով քեր ամեն ինչ անում են ոչ թե հանուն փողի և հանրային ճանաչման, այլ` հանուն գաղափարի: Այս թիվը նրանց համար է, ովքեր հրաժարվել են անձնական եսամոլությունից ու կամավոր դարձել են անշահասեր: Ի դեպ, եթե անձը հետևողականորեն իրագործում է անշահախնդրորեն մարդկանց ծառայելու իր բարձր սկզբունքները, ապա հատուցումը ի վերջո կգա: Շրջապատողներն այդպիսի մարդկանց անկեղծ երախտագիտությամբ կվերաբերվեն` ջանալով նրանց միայնակ չթողնել` իրենց անձնական դժվարությունների ճիրաներում: