Դավիթ ՏՈՆՈՅԱՆԸ այսպես է գնահատել


PΖnorΖΗΖ.ΖΗ-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԸ այսպես է գնահատել վերջին օրերին հայ-ադրբե ջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող դեպքերը:

-Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր: 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը , առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը: