Սառեցրել է ուղեղը, որպեսզի հետո հարություն առնի


Գրող կնոջ համար երևի դա մեծ սփոփանք է եղել, երբ համոզվել է, որ իր կյանքի օրերը հաշված են:

Չինուհի Դու Հունը սառեցրել է տվել իր ուղեղը և պահանջել է այն պահել հեղուկ ազոտի մեջ` հուսալով, որ 50 տարի հետո գիտնականները կտիրապետեն մարդկանց «հարություն տալու» ուսմունքին: Մահամերձ տիկնոջ ցանկություն-պահանջը կատարելու համար նրա ընտանիքի անդամները վճարել են 120 հազար դոլար (հաղորդել է GB TiΗes-ը):

Հունի երեխաները ստիպված էին վաճառել նրա բնակարանը` այդ գումարը ձեռք բերելու համար:

-Մայրիկի ուղեղը Պեկինում ընկղմեցին հեղուկ ազոտի մեջ և տեղափոխեցին ԱՄՆ` պահպանելու,- պատմել է գրողի դուստրը:

Գլուխը մարմնից անջատելն ու հեղուկ ազոտի մեջ պահելն անօրինական չէ, եթե հիվանդը և նրա մերձավորները համապատասխան փաստաթղթեր են ստորագրում: Վիրահատությունը, փաստորեն, կատարվել է կնոջ կենդանության վերջին օրերին:

Ի դեպ, Դու Հունը Չինաստանում առաջինն է, ով դիմել է կրիոկոնսերվացման մեթոդին: (Glunews.ru):