Ուզի-չուզի` հայ է


 

Ավելի անհեթեթ պատճառ են գտել: Առերևույթ հայտարարել են, թե համերգը չի կայանա «տեխնիկական պատճառներով», բայց Ֆիլիպին երկընտրանք են առաջարկել` եթե նրա հայրը հրաժարվի օգնել 14-ամյա տաղանդավոր հայ փոքրիկ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Անդրանիկը տառապում է լուրջ հիվանդությամբ. ի ծնե նա ոսկրային արատ ունի և չի աճում (14 տարեկանում նրա հասակն ընդամենը 1 մ է): Անցյալ տարի իր հիասքանչ ձայնով նա հաղթեց «Մանկական Նոր ալիք» մրցույթում, ու հենց այդտեղ էլ նրա խնամակալությունը ստանձնեց հայր Կիրկորովը: Հենց սա են սակարկում ադրբեջանցիք. կամ վախենում են, որ առողջանալուց հետո տղան հայ զինվոր է դառնալու, կամ պարզապես «հայ» անունը մթագնում է նրանց հոբեգանությունը:

Իսկ «տիեզերաքաղաքացի» Ֆիլիպ Կիրկորովը նավթաշեն Բաքվի CristΖll HΖll-ում 3 ժամանոց շոու էր ծրագրել, որի տոմսերը վաճառվել են մեկ ամիս առաջ: Այդ համերգի համար երգիչը հատուկ դեկորներ էր պատրաստել և ձոն` Մուսլիմ Մագոմաևին: Սակայն Ֆիլիպի երկրպագուները հավանաբար այդ ամենը չեն վայելի, որովհետև նա չի կամեցել վիրավորել հորն ու մերժել է Բաքվի առաջադրած պայմանը: Իհարկե` թաքուն հույս փայփայելով, որ կազմակերպիչները կփոխեն իրենց որոշումն ու կարտոնեն շոուն (հաղորդել է Vesti-ն):

Ա´յ, եթե նա չուրանար հայկական արմատները, չէր էլ մտածի Բաքվից համերգասրահ խնդրել: Այդ դեպքում արդեն մերժում էլ չէր ստանա: Բայց բարեբախտաբար, հանուն իր շոուի նա հորից չի պահանջում հրաժարվել հայ տղային սատարելուց: