«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»


 

Հայաստանի կոմունիստների առաջնորդ Ռուբեն Թովմասյանի համար որևէ տարբերություն չկա ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի միջև. նա համարում է, որ այդ երկուսն էլ նույն ուժն են` մի քիչ փոփոխված անուններով: Ուստի նա ՀԱԿ հապավումը վերծանում է որպես «Հայ ազգային կատակերգություն».

- Եթե մեջքիդ հետևից գալիս են հարյուր հազարավոր մարդիկ, «խելագարված ամբոխների» «խաղաղ» տեսակը` ոչ թե կոտրելու, ջարդելու համար և 10 զոհ ես տալիս... այլ գնահատական տալը դժվար է: 

Ընկեր Թովմասյանը դեռևս չի խոսում նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին` ասելով, որ դա կորոշի կուսակցությունը: Իսկ կուսակցությունը, հավանաբար, որոշում կկայացնի մասնակցության մասին, որպեսզի մարդիկ չմոռանան կոմունիստներին: Առհասարակ, ընկեր Թովմասյանը շատ բացասական կարծիք ունի ընդդիմության մասին.

- Եթե ընդդիմությունն այսօր հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Հանրապետական կուսակցության հետ, ապա դա ընդդիմություն չէ: Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, ապա ես չեմ տեսնում համապատասխան իրավիճակ:

Հուսանք, որ շատ շուտով այս մղձավանջն իր վերջը կունենա