ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Կրկին գրիչ վերցրեց կամ` նորից չեն սիրում, սիրում են կրկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը հանրությանը հայտնի դարձավ Լևոն Տեր¬Պետրոսյանի մասին գիրք գրելուց հետո, կրկին գրիչ է վերցրել… «Խելքի աշեցեք» (Ջիվանու մոտիվներով) Մի կուսակցություն տեսա ժողովի սիրահար, «Բնակիչները» դաշնակցական, մոտ ութ հազար, Իրենք մեծամասնականով դեռ պատգամավոր չունեն, Նախագահի երկու թեկնածու են առաջադրում, Խելքի աշեցեք£ Մանուկ Գասպարյանը նորից սխալվեց Մանուկ Գասպարյանը երկու տարի առաջ հավաստիացնում էր, որ հաջորդ Վարչապետն ինքն է լինելու, բայց… 26¬ի հանրահավաքից առաջ էլ գուշակություն էր արել, որ CNN¬ը հեռարձակելու է այն, բայց… «Աֆտաբ»¬ի տատիկն էլ ոչինչ չի նախընտրում Ձեթի ու յուղի թանկացումից հետո «Աֆտաբ»¬ի տատիկն էլ ոչինչ չի նախընտրում£ Ժամանակակից հայկական ասացվածք Ասա ով է տանիքդ, ասեմ ինչպես է ապրում ընտանիքդ£ Այդ թանկ, էժան... Ոչ ոք ժողովրդին այնպես թանկ չի գնահատում, որքան պատգամավորության թեկնածուները` ընտրվելուց առաջ£ Եվ ոչ ոք այնքան էժան չի գնահատում, ինչպես ԱԺ¬ի պատգամավոր ընտրվածը£ Թեկնածուականը կամաց¬կամաց պաշտպանում են Կոմունիստների ժամանակ համայնքապետերը ձգտում էին գիտության թեկնածուներ դառնալ, հիմա` պոտենցիալ հանցագործության£ Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել Համբոն աբուռը կորցրել է£ Քռի ջուր խմած մի սիրուն կնգա հետ շամպանսկի է խմել ու համաձայնվել նշանի հասած Զանիի ջուխտ հյուսքերը կտրել տա, ծախի£ Համա կնիկը համաձայն չի£