Յալթայի քաղաքական խոհանոցի ·աղտնիքները 65-ամյա հեռվից


Սևծովյան հան·ստավայր Ղրիմը 65 տարի առաջ նշանավորվեց նաև մեծ քաղաքականության պատմության մեջ` Յալթայի հայտնի կոնֆերանսով£ Հենց այդ համաժողովում ԽՍՀՄ, Միացյալ Նահան·ների և Մեծ Բրիտանիայի առաջնորդները ·ծեցին հետպատերազմյան նոր աշխարհի սահմանները£ Կոնֆերանսի տեղը դժվարությամբ էր ընտրվել£ Չերչիլն ու Ռուզվելտն առաջարկում էին հանդիպել Շոտլանդիայի հյուսիսում, բայց Ստալինը հրաժարվել էր` ասելով, որ իրեն դուր չեն ·ալիս կիսաշրջազ·եստավոր տղամարդիկ, և մառախուղն էլ վտան·ավոր է£ Իսկ Ռուզվելտն ու Չերչիլն հասկանում էին, որ սովետական զորքերը Բեռլինից 50 կիլոմետր են հեռու... Ստալինը, իհարկե, անձամբ չի դիմավորել դաշնակիցներին. Ռուզվելտը թռիչքահրապարակում սպասել է Չերչիլին, ով ամերիկյան նախա·ահին փորձել է հորդորել, որպեսզի պատերազմը ձ·վի մինչև 1945¬ի վերջը£ Սակայն զինվորականները Ռուզվելտին խորհուրդ են տվել ·ործել Մոսկվայի հետ համատեղ, այն էլ` առանց հապաղելու, որովհետև ·երմանացիները միջուկային զենք են ստեղծում£ Չերչիլի հետ բացեիբաց վիճել ամերիկացի նախա·ահը չի ցանկացել, և կոնֆերանսի հաջողությունը եղել է «50 x 50»£ - Ստալինն իր հերթին ընտրել էր հետևյալ մարտավարությունը. ամերիկացիների հետ ունեցած կապերի և հատուկ ծառայությունների միջոցով ձեռք բերած տեղեկատվութ յան շնորհիվ նա ·իտեր, թե ինչ դիրքորոշմամբ է Ռուզվելտը մասնակցելու կոնֆերանսին£ Եվ հենց այդ պատճառով էլ հավաքի ընթացքում բանավեճ վարելու նախաձեռնությունը տվել է ամերիկացի իր պաշտոնակցին£ Ավելին, նա է առաջարկել, որ կոնֆերանսը նախա·ահի Ռուզվելտը,¬ պատմել է երբեմն ԳՖՀ¬ում նախկին ԽՍՀՄ դեսպանը` պատմական ·իտությունների դոկտոր Վալենտին Ֆալինը£ Ի դեպ, Ռուզվելտն այդ օրերին հան·րվանել էր նույն այն պալատում, ուր ընթանում էին բանակցությունները£ Նրան հատկացվելիք սենյակները փութով վերանորո·վել էին. կահույքը բերվել էր մոսկովյան լավա·ույն` «Սավոյ» և «Նացինալ» հյուրանոցներից£ Մատուցողուհիներին հա·ցրել էին բատիստե կապույտ շրջազ·եստներ, իսկ կոշիկներին բամբակ են սոսնձել£ Նրանցից մեկը` Եվ·ենյա Շուլ·ինան, հետո պատմել է, թե ինքն ինչպես է Ռուզվելտին կաղամբապուր մատուցել. - Նա ասաց` «լավ է, լավ է»£ Եվ ինչ¬որ ան·լերեն բառեր ասելով, ավելացրեց` «շչի, շչի, շչի»£ Ես ասացի` «Այո, սա շչի է»£ Դրանից հետո նրանք սկսեցին կաղամբապուր պատվիրել£ Իսկ յալթյան քաղաքական խոհանոցն իր ·աղտնիքներն ունի£ Չերչիլն հան·րվանել էր Վորոնցովյան պալատում, որտեղից մինչև Լիվադիյսկի պալատ (ուր կոնֆերանսն էր) 15 կիլոմետր էր. իսկ Ստալինը հավաքավայրից 7 կմ հեռու էր ապրում, և 3¬րդ ·ործըկերոջը սպասելու ժամանակահատվածում, Ռուզվելտի հետ նրանք հասցնում էին զրուցել£ Այդ աշխատասենյակում են կայացել Ստալին-Ռուզվելտ ·աղտնի բանակցությունները` Ճապոնիայի դեմ ԽՍՀՄ պատերազմի մեջ մտնելու վերաբերյալ£ Հետո այդ համաձայնութ յունն ամրա·րվել է ամփոփիչ փաստաթղթում, որն առանց կարդալու ստորա·րել է նաև Չերչիլը£ Լեհաստանում բանակցություններն անցկացվեցին ոտքի վրա. Ռուզվելտն ու Չերչիլը կամենում էին արմատապես փոխել Քերզոնի ·իծը և սահմանը դեպի արևելք տեղաշարժել£ Սակայն զիջում ստացան միայն Բելոստոկսկի շրջանի մասին£ Դա էլ` այն պատճառով, որ զիջումները բացառելու դեպքում հազիվ թե հաջողվեր համաձայնության ·ալ Գերմանիայի ապա·այի, Լեհաստանի ու Հարավսլավիայի սահմանների և ՄԱԿ¬ի ստեղծման առնչությամբ£ Ի դեպ` ՄԱԿ¬ի ստեղծման ·աղափարը Ռուզվելտը սկզբնապես առաջարկում էր Սովետմիությանը զսպելու համար£ Ղրիմից հեռանալիս, Չերչիլը սայթաքել է օդանավասանդուղքի վրա... Դրանից մեկ տարի անց նա պետք է արտասաներ այն ճառը, որով սկսվելու էր «սառը պատերազմը»£ Իսկ 1945¬ի ապրիլին Միացյալ Նահան·ներն արդեն նոր նախա·ահ ուներ (Տրումենը) և Սովետական Միության դեմ հնարավոր միջուկային պատերազմի ծրա·իր£ Երկրորդ աշխարհամարտը հաղթած պետությունն էլ ուշադիր հետևում էր, որպեսզի դաշնակիցները կատարեն Յալթայում կայացված որոշումներից ևս մեկը` վերադարձնեն խորհրդային ռազմա·երիներին£ Հետա·այում Սոլժենիցինն «Արշիպելա· ԳՈՒԼա·»-ում ·րեց վերադարձված ու հետո հետապնդումների ենթարկված 2,5 միլիոն սովետական քաղաքացիների մասին£