Տոնական աղմուկի տխրազվարթ խառնաձայնը


Մշակութային ·արնանամուտը ·երհա·եցած էր թատերարվեստով£ Մոտ երկու տասնյակ թատերախմբերի խաղացանկային վերակենդանացմանը զու·ահեռ ծավալվող փառատոներով աննախադեպ իրարանցում էր ստեղծվել մինչ թատրոնի միջազ·ային օրը` մարտի 27¬ը£ Իր ամենօրյա ·երակտիվությամբ թատերա·ործիչների ու արվեստասեր հանրության հետաքրքրությունների կիզակետում հայտնված «Թատրոն-X» հանրապետական III փառատոնի մայրաքաղաքային փուլից «Արմմոնո»¬ին փոխանցված թատերավազքը, ասես բնականոն, մարեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ£ Որքան էլ երիտասարդ տոնարարները` Հովհաննես Թեք·յոզյանը, Գրի·որ Խաչատրյանը, Արսեն Նավասարդյանն ու Վահե Հայրապետյանը ջանացել էին պատշաճ թատերաշուք հաղորդել մասնա·իտական տոնակատարության հայտով ներկայացած արարողությանն առանձնակի ու նորաոճ պատասխանատվությամբ` հավակնորդ թատերախմբերով ու բազում հյուրերով ձևավորված լեփլեցուն հանդիսասրահում ենթադրյալ համաթատերական տոնախմբության ուրախությունը տարրալուծվեց «Արտավազդ»-ից «Արտավազդ» բարձրաձայնված ·նահատության անդրդվելի հեղհեղուկության տրտմեցնող ներ·ործությամբ£ Աստիճանաբար մարելով Մայր թատրոնի Մեծ տիկնոջը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին շնորհված հատուկ մրցանակից` Վարդան Աճեմյանի ու Արուս Ասրյանի (ծննդյան 105 ամյակների կապակցությամբ) անվան «Արտավազդ»¬ից (փոքր¬ինչ տարօրինակ չէ՞ ձևակերպումը) հետո£ Երբեմն ցայտելով առանձին անվանակար·երում (լավա·ույն ճանաչված դերակատարումները` Արտաշես Մխիթարյանի, Լիլի Էլբակյանի, Ալլա Դարբինյանի, Ֆրեդ Դավթյանի, Նարինե Գրի·որյանի, Իրինա Մարչենկոյի և մի քանի ուրիշների, Զարուհի Անտոնյանի հեղինակած «երիտասարդական ներկայացումը», «Սպարտակ» բալետի ·րի·որովիչյան վերածնունդը մեր օպերայինի բեմում)` շուտով կորցրեց իր հիմնական կոչումը` ըստ արժանվույն ·նահատել անցած թատերաշրջանի ամենաուշա·րավ աշխատանքներն իրենց բոլոր սինթետիկ տարրերով£ Իրենց մրցակցությամբ բազմաքանակություն ապահոված արժանավոր մասնակիցներից շատերը «հնարամտորեն» շրջանցվեցին£ «Թատրոն-X»¬ի հրապարակային քննարկումներում բացահայտված թերություններն ու արժանիքները կոնկրետ ներկայացումների ակնհայտորեն հակասեցին «Արտավազդ»¬ի հանձնախմբի որոշ (նաև` անանուն) «վերջնա·րերին»£ Եվ միան·ամայն պարզ դարձավ, որ ամենա·ործունը չափորոշիչներից` թիմայինը, անսասան է մնում, որ այս կամ այն ·ործը կամ ·ործչին արժևորելիս պահպանվում է ծանոթ¬բարեկամներին սիրաշահելու անհաղթահարելի մղումը£ Թացն ու չորը կրկին խառնվում են իրար` փլուզելով երերուն հավատը համընդհանուր վերընձյուղման ու դրան հասնելու ուղիները կանխորոշողների սրաչք ու ազնիվ ընտրության հանդեպ£ Սրտանց ուրախանալով տասնամյակներով կուլիսներից այն կողմ ներկայացման ստեղծմանը անմնացորդ նվիրումով նպաստած «թատերարարներից» մի քանիսի երախտիքի, թող որ ուշացած, հրապարակային արժևորմամբ` նույնքան սրտանց կիսում ես հանիրավի ստվերման փաստը շատ ու շատ մյուսների£ «Արտավազդ»-աշուկայում, ցավոք, ·նահատության նժարները շարունակում են կամայականորեն տատանվել` սնամեջն ու ծանրակշիռը քմահաճորեն տարուբերելով£ Այս տարուբերումներով տեսադաշտից անարդարացիորեն դուրս մնաց նաև Երևանի մնջախաղի թատրոնի «Արդաղիոն» միմոդրամայի ներկայացումը, որի եզակի ·րավչությանը ինքս կփորձեմ հակիրճ անդրադարձով հաղորդակից դարձնել մեր ընթերցողին£ Քանի դեռ ՀԹԳՄ վարչությունը «Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնախմբում ընդ·րկված փորձա·ետներին չի վստահում և արտոնում ինքնուրույն պրպտում ների վերջնարդյունքում ·տնել ու խղճի մտոք առանձնացնել տարվա լավա·ույն ներկայացումներն ու դրանց բոլոր արարիչներին, համադրել իրենց դիրքորոշումը (ոչ` «Արտավազդ»¬ա·աթայի քաղցրահամը նախասահմանվածներին հրամցնելու կարծրացած սկզբունքով) հայտերում ներկայացվածներին, անկարելի է ընտրության ·եթ ոսկե միջինի ակնկալությունը շինծու բարեկամության ներկայիս միջավայրում£ Ինչպե՞ս ճանապարհ հարթենք շնորհալի նորերի համար խառնաձայն ու անառողջ այս ճահճուտում£ Նրանց, ովքեր խանդավառ հնչեցնում են Թեք·յոզյանի տեքստով ու Հայրապետյանի երաժշտությամբ ձևավորված «Արտավազդ»¬ահիմնը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ