Պատասխանատվությամբ` սպայի կոչմանը


Վազ·են Սար·սյանի անվան ռազմական ինստիտուտում ուսուցանվող ·աղափարական աշխատանքների, հայ սպային բնորոշ կամային հատկանիշների, սպայի պատվի և ուսումնական ·ործընթացի մասին էր մեր զրույցը ինստիտուտի պետ ·եներալ-մայոր Մարտին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ և ուսման ·ծով տեղակալ ·նդապետ Խաչատուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ£ Գեներալ¬մայոր Մարտին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով հայ սպային բնորոշող կամային հատկանիշներից որևէ մեկը պետք չէ բացառել կամ կարևորել£ Հայրենասիրության, նվիրվածության, ազնվության, պարկեշտության և այս համատեքստում շարունակվող հատկանիշների ամբողջականությունն է ձևավորում սպայի կերպարը£ Գեներալ¬մայորի դիտարկմամբ փոխվել է հասարակության կարծիքը սպայի նկատմամբ` ի հակադրություն տասը տարի առաջ ձևավորված ոչ այնքան նպաստավոր վերաբերմունքի£ Եվ սա ինստիտուտի պետի համոզմամբ տևական ·ործընթացի արդյունք է£ Երբ պատմությանը նայում ես ժամանակի հեռուներից, հասկանում ես` մաքառման ճանապարհը որդե·րած և ո°չ մի ժողովուրդ դատապարտված չէ ոչնչացման£ Եվ որքան էլ մաքառման այդ ճանապարհը լինի դժվար ու թվացյալ անհաղթահարելի, միևնույն է, նա, ով ժառան·ել է իր ցեղի ո·ին, անկարող է խոնարհել ·լուխը£ Քչերին է վիճակվել ժամանակի ոլորաններում չանէանալու բախտը£ Դու այդ քչերից ես, հա°յ ժողովուրդ, և այն քչերից, ով կարողացավ ոչ միայն պատվով կատարել ժամանակի հրամայականը, այլև աշխարհում իր տեղն ու դերը որոշիչ դարձնել` իբրև անկախ պետություն£ Դրան հասնելու համար դու պայքարել ես, և այն էլ որքա¯ն... Իզուր չի անցել քո պայքարը. վկան է սերունդդ, քո 18 ամյա զավակը, ով, ո·եշնչվելով քո փառահեղ անցյալից, հպարտորեն կերտում է քո և իր պատմությունը£ Ու այսօր, երբ քո 18¬ամյա զավակին ընդառաջ քայլում են մյուս որդիներդ, ովքեր կոչված են բարձրացնելու ու ամրապնդելու ռազմահայրենասիրական ո·ին, պարտական են քո անցյալին, որից ո·եշնչվել, ·ոտեպնդվել ու դաստիարակվել են£ Այդ որդիներից մեկն էլ Վազ·են Սար·սյանի անվան ռազմական ինստիտուտն է, ով որդե·րել է հայրենիքի պաշտպանի մասնա·իտությունը ու անվերապահորեն հետամուտ է լինում այդ մասնա·իտությունը սերունդներին բարձր մակարդակով ուսուցանելուն£ Դժվարին է նրանց ընտրած ճանապարհը, բայց յուրաքանչյուր ·ործ դյուրին է դառնում, երբ լինում է նպատակային ու բարի£ Իսկ նրանց ·ործն այդպիսին է... 1994 թ. հունիսի 24¬ին ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրա·ույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը (ԲԶԲ ՀՈՒ), որի նպատակն էր ՀՀ զինված ուժերի կրտսեր հրամանատարական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելը£ 1998 թ. հունվարի 16¬ին ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ¬ն վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի, իսկ 1999 թ.¬ին այն վերանվանվեց ՀՀ ՊՆ Վ. Սար·սյանի անվան ռազմական ինստիտուտի£ Ռազմական ինստիտուտը բարձրա·ույն ռազմաուսումնական հաստատություն է, որի հիմնական նպատակն է ՀՀ զինված ուժերի համար բարձրորակ սպայական կադրեր պատրաստելը£ Ուսումնադաստիարակչական ·ործընթացում ընդ·րկված են ռազմական ·ործին նվիրված ·իտակներ£ Ինստիտուտում ուսման տևողությունը չորս տարի է, ուսուցումը` հայեցի£ Ուսման ընթացքում կուրսանտներն ապահովվում են սննդով, հանդերձանքով, կացարաններով, ստանում կրթաթոշակ£ Գերազանց առաջադիմությամբ և բարձր կար·ապահութ յամբ կուրսանտներն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանում են անվանական կրթաթոշակ£ Ինստիտուտի շրջանավարտները ստանում են քաղաքացիական բարձրա·ույն կրթություն` ստանալով բակալավրի աստիճան և ռազմական մասնա·իտական կրթություն` ստանալով «լեյտենանտ» առաջին զինվորական կոչում, որից հետո վիճակահանությամբ ծառայության են նշանակվում ՀՀ զինված ուժերում£ Բոլոր տեսակի պարապմունքների համար ռազմական ինստիտուտում ստեղծված է համապատասխան ուսումնանյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է ընձեռում պարապմունքներն անցկացնել հետաքրքիր, մեթոդական և ուսումնա·իտական պատշաճ մակարդակով£ Յուրաքանչյուր ուսումնական դասակ ունի իրեն ամրա·րված լսարան£ Մասնա·իտացված ամբիոններում, որոնք թվով տասն են` համազորային, հրետանային, կրակային, զրահատանկային, դաստիարակչական աշխատանքների, օտար լեզուների, ընդհանուր ·իտական առարկաների, ֆիզիկական պատրաստության և սպորտի, հասարակա·իտա կան և ընդհանուր ինժեներական առարկաների, ·ործում են նաև հատուկ լսարան¬լաբորատորիաներ£ Ինստիտուտի ձեռքբերումն են նաև օտար լեզուների ժամանակակից կաբինետները, որտեղ կուրսանտները ուսանում են ան·լերեն, ·երմաներեն, հունարեն և այլ լեզուներ£ Ապա·ա սպաների վարորդական պատրաստության և նրանց վերաորակավորման նպատակով ինստիտուտում ·ործում են մեքենաների նյութական մասի և փողոցային երթևեկության կանոնների ուսուցման լսարաններ, ինչպես նաև ·ործում է մարտական և տրանսպորտային մեքենաների հավաքակայանը, ավտոդրոմը և զրահադրոմը£ Ռազմական արվեստի յուրացման եզրափակիչ փուլը կուրսանտներն անցնում են «ԶԱՌ» լեռնաուսումնական և «Բաղրամյան» ուսումնական կենտրոններում` ճամբարային ելքերի ժամանակ£ 2004 թ.¬ից ինստիտուտում ·ործում են նաև սպայական կադրերի որակավորման բարձրացման դասընթացները (ՍԿՈԲ)£ Գեներալ¬մայորն իր ուրույն տեսակետն ունի սպայի պատիվ համարվող հասկացության նկատմամբ£ Ըստ նրա` սպայի պատիվը տվյալ անձի կատարած ·ործն է£ - Յուրաքանչյուր ոք, ով իրեն նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, պարտավոր է ·իտակցել` ներկայացնում է պետության զինված ուժերը. այս ·իտակցումը կարևորելով, հայ սպան ու զինվորը պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն իրենց կոչմանը` որտեղ էլ լինեն£ Ինստիտուտի պետը երիտասարդների մեջ ·նահատում է աշխուժությունը, տեղեկացված լինելը, արդարացված ինքնավստահությունը£ Գեներալն, իհարկե, մտահո·ություն ներ էլ ունի. դիցուք` հանրակրթական դպրոցների շրջանավարտների ընդհանուր զար·ացածության մակարդակը, և այն իրողությունը, որ նրանք այսօր քիչ են ընթերցում. հիմնական հետաքրքրությունն ուղղված է համակար·իչներին, նոր տեխնոլո·իաներին, ինչն, անշուշտ, դրական երևույթ է, սակայն միակողմանիությունը միշտ խան·արում է լիարժեք կրթությանը կամ ինքնակրթությանը£ Գաղափարախոսական աշխատանքներում ռազմական ինստիտուտում կարևորում են ազ·ի, ընտանիքի, փոքրի ու մեծի հանդեպ ունեցած հար·անքի արժևորումը, բայց հիմնական շեշտադրումն, իհարկե, հայրենասիրությունն է. - Նախքան ռազմական ինստիտուտ ընդունվելը` երիտասարդները պատկերացում ունենում են` ինչ է բանակը, զինվորական ծառայությունը£ Իհարկե, սկզբնական շրջանում լինում են որոշակի դժվարություններ` կապված ծնողներից, շրջապատից հեռու ·տնվելու հան·ամանքի հետ£ Բայց դա` միայն սկզբնական շրջանում£ Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մեր շրջանավարտները պատրաստ են` տարբեր իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնել` ելնելով տվյալ պահի կարևորությունից£ Ռազմական ինստիտուտի պետի ուսման ·ծով տեղակալ ·նդապետ Խաչատուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ փաստմամբ` ինստիտուտում ուսումնական ծրա·րերը կազմված են ՀՀ բարձրա·ույն մասնա·իտական կրթության պետական կրթական չափորոշիչների համաձայն£ Ինստիտուտի հիմնական խնդիրն է ապահովել ՀՀ զինված ուժերին որակյալ սպայական կազմով£ - Կուրսանտներին կրթելու և դաստիարակելու համար ռազմական ինստիտուտը համալրված է որակյալ դասախոսական կազմով և ուսումնական ·ործընթացն ապահովող անհրաժեշտ ուսումնամեթոդական և ուսումնանյութական բազայով£ Ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի ուշադրությունը սևեռված է տեսական պարապմունքները ·ործնական պարապմունքներով ամրապնդելուն£ Ինստիտուտում ·ործում է սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որտեղ դասընթացներ են կազմակերպվում հաստիքապաշտոնային «կապիտան», «մայոր», «փոխ·նդապետ» զինվորական կոչումներով ՀՀ զինված ուժերից ·ործուղված սպաների համար£ Գնդապետի դիտարկմամբ շահա·ր·իռ վարչությունների հետ համատեղ կառուցվում են մոտոհրաձ·ային դասակի հենակետ, ինժեներական և ՌՔԿՊ ավաններ, հրետանու մարտավարական աշխատանքների և հրետանու հետախուզության ավաններ£ Պլանավորված է նաև կրակային ավանի կառուցումը£

Մար·արիտ ԳԱՍՊԱՐՅԱՆ