Աշոտը կծառայի° Հայոց բանակում


Որոշ երիտասարդներ անկախ իրենց կամքից, ճակատա·րի բերումով չեն կարողանում կամ ուշանում են անդամա·րվել Հայոց բանակին, կատարել իրենց պարտքը Հայրենիքի նկատմամբ£ Այդպիսի մի երիտասարդի մասին եմ ուզում ·րել և հուսալ, որ կօ·նեք նրա միակ խնդրանքը կատարելու£ Աշոտ Մար·արյանի դիմում-բողոքի հետքերով ·նացել էի Արտաշատի Այ·եզարդ ·յուղ£ Պարզվեց, որ խարդախության, կեղծարարության հետևանքով նրա տասնմեկ (հետա·այում 15) անձից բաղկացած ընտանիքի սեփականաշնորհված հողի տիրակալն էր դարձել համա·յուղացի «տոկոսաբանկիր» Ռադիկը, որին Նանիկ էին ասում£ Իհարկե, դատ ու դատաստան եղավ, քրեական հանցա·ործները պատժվեցին, «համաներումներով» էլ ազատվեցին, իսկ քաղհայցը` հողի պահանջը, չբավարարված մնաց£ Այսպես բազմանդամ ընտանիքը մնաց առանց հող£ Ապրուստի միջոց հայթայթելու միտումով 2000 թ. Աշոտի երեխաները ցրվեցին օտար ափեր. Սուսանը` Լեհաստան (6 անձ), Արթուրը` (4 անձ) Տամբովի մարզ, Պավելը` (4 անձ) Սոչի£ Եղբայրների տղաները մեծանում էին Հայրենիքից հեռու, իրար կարոտ£ Արթուրի որդին` Աշոտը, որը կրում է պապի անունը, Տամբովում ավարտել է սպորտդպրոցը£ Ֆուտբոլն է սիրած մարզաձևը£ Մրցույթներում բազմաթիվ պատվո·րեր ու ·ավաթներ նվաճեց, սակայն ոչ մի երկրի քաղաքացի չէ` թեև արդեն 23 տարեկան է£ Մարզադաշտում յուրաքանչյուր հաղթանակ նրան ցավ էր պատճառում, երբ հակառակորդի դաշտ նետած իր ·նդակը հայկական չէր, նվաճած ·ավաթը Հայաստանինը չէր£ Նա պարտք ուներ Հայրենիքին տալու, բայց արդեն հին· տարի ուշացրել է£ Ամաչեց, երբ իմացավ, իրենից տարիքով փոքր հորեղբոր որդի Էդ·արը զորակոչվել է, ծառայում է Արցախում£ Պապը չկար արդեն£ Հեռազան·եց ·յուղ և միայնակ մնացած Գյուլիզար տատին խնդրեց օ·նել իրեն Հայրենիք վերադառնալու, միայն թե օդանավակայանում չկալանավորեն£ Տատը ·նաց Արարատ մարզի զինկոմիսարիատ, պատմեց տղայի մտադրության և մտավախության մասին£ ¬ Ոչ ոք նրան չի կալանավորի,¬ հուսադրեց Ս. Սուրենյանցը£¬ Անհրաժեշտության դեպքում մենք նրան կդիմավորենք£ Տղան Հայրենիք վերադարձավ անձնա·րին փոխարինող փաստաթղթով£ Օդանավակայանում ոչ ոք նրան չնեղացրեց£ Ներկայացավ զինկոմիսարիատ, ենթարկվեց բժշկական հետազոտման£ Առողջ է և պատրաստ` մայիսին զինակոչվելու£ - Ես մեղավոր չեմ, որ ուշացել եմ պարտքս կատարելու հարցում,¬ մեր զրույցի ժամանակ ասաց նա£¬ Զինծառայությունը նաև իմ պարտքն է£ Շատ եմ ուզում ծառայել Արցախում, պաշտպանել մեր հայրենիքի սահմանները£ Շատ կուզենայի ծառայել հատկապես Հադրութի այն զորամասում, որտեղ ծառայում է եղբայրս` Էդ·ար Մար·արյանը£ Մենք պատվով կծառայենք Հայրենիքին£ Եթե զորամասում չկա ֆուտբոլի թիմ, հինադիրը կլինենք£ Չէ՞ որ զինվորը նույնպես մարզիկ է£ Աշոտն ու նրա հարազատները հավատում են, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունում կընդառաջեն, և ինքը կզորակոչվի` եղբոր հետ ծառայելու£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ