ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դիտարկում` հայտնի ֆիլմի ոճով Ըստ վերլուծաբանների` կառավարության վերջին ·ործողություններն ապացուցում են, որ ավելի հավանական է` իշխանությունները կոռումպացվածներին տանեն բանտ, քան վերջիններս իշխանություններին` «զա·ս»£ Թուրքիայի վարչապետի անվան կոդի բացահայտումը` վերջինիս ցինիկ հայտարարությունից հետո ԷՐԴՈՂԱՆ ¬ Է(էնվերի), ր(րոպեական), դող(դողէրոցքի), ան(անալո·իա)£ Ֆուտբոլային դիվանա·իտության մեկնաբանությունը ֆուտբոլի հաղորդավարի ոճով և տերմինաբանությամբ - Եվ այսպես, հար·ելի հանդիսատեսներ, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային մրցակցությունը մոտենում է ավարտին£ Ժամանակն է ամփոփելու խաղի ընթացքը£ Առաջին խաղակեսում կողմերը ·ործում էին զ·ույշ, ավելի շատ հետազոտում էին միմյանց£ Պայքարն ընթանում էր կոշտ, բայց մեծամասամբ խաղի կանոնների շրջանակում£ Երկրորդ խաղակեսում թուրքերը անցան կոպիտ պայքարի, խաղը ստացավ նյարդային բնույթ£ Խաղի կանոնների խախտումներին ամերիկացի և շվեդ մրցավարներն արդարացի արձա·անքեցին` «Դեղին» քարտ ցույց տալով£ Թուրքերը պատասխանեցին ոչ կոռեկտ բողոքներով£ Միաժամանակ անցան ·րոհի ամբողջ թիմով` խոցելի դարձնելով պաշտպանությունը£ Հայաստանի մարզիչը փոխարինման հանեց թարմ ուժերի` հանձին միջազ·ային հանրության բարձրակար· հարձակվողների£ Թուրքերի թուլացած պաշտպանությունը տեղի տվեց£ Վերջիններիս խաղից դուրս վիճակում խփած ·ոլերը մրցավարը չհաշվեց, իսկ հայերը մի քանի ան·ամ խոցեցին թուրքերի անպաշտպան մնացած դարպասը£ Գրանցվեց նույնիսկ ինքնա·ոլ, որի հեղինակը խուճապի մեջ ·տնվող Էրդողանն էր£ Խաղին շատ քիչ ժամանակ է մնացել, և թուրքերը փորձում են փրկել անհույս թվացող վիճակը£ Հակառակ դեպքում դուրս կմնան եվրամիության առաջնությանը մասնակցելու իրավունքից£ Դավութօղլու ¬ Գյուլ երկխոսությունից «Ոսկե ցլիկի» մոտիվով - Ախր, ԱՄՆ¬ում և Շվեդիայում «·նդակ» չունենք£ - Ոչինչ, հիմա էլ առանց ·նդակ «ֆուտբոլ» խաղացեք£ Կառավարության սփոփանքը ժողովրդին - «ՀայՌուս·ազարդի» առաջացրած այրոցքներից հետո, «Հայջուրի» սառը ցնցուղը «կվայելի»£ Սիրուհիները սթրեսից կհանեն, բայց կքայքայեն ընտանիքները Ըստ հավաստի լուրերի` Հայաստանի կանայք բողոք են հղել հեռուստատեսությամբ ելույթ ունեցող սրտաբանին, որ խորհուրդ էր տալիս տղամարդկանց` սթրեսի հետևանքով առաջացող սրտանոթային հիվանդությունները կանխելու համար դիմել հնարավոր բոլոր միջոցներին, ընդհուպ` սիրուհիներ պահելը£ Տրամաբանական արձա·անք Մարմնավաճառուհիները, «ազատ վարքի» տեր կանայք նույն սրտաբանին խորին շնորհակալություն են հայտնել` սեփական «բիզնեսին» նպաստելու համար, և հորդորել` իրենց ընդ·րկելու շտապ օ·նության համակար·ում£ Թանկից թանկը` ան·ինն է Ապրանքների թանկացման առկա տեմպերը պահպանվելու դեպքում, այլևս ·նապիտակներին ոչ թե արժեքն է նշվելու, այլ պարզապես ·րվելու է «ան·ին»£ Մաֆիայի ինքնավստահությունը` արտահայտված Սևակի խոսքերով - Պարտված ես չեմ եղել, Ու չեմ լինի երբեք£ Ես լոկ նահանջում եմ, որ սկսվեմ նորից£ ՀՀ բնակչության բողոքն ու զարմանքը` ճ·նաժամի իբր հաղթահարման առիթով Այս ճ·նաժամը նման է հեքիաթի հրեշին. մի ·լուխը կտրում են, տեղը երկուսն է աճում£ Դոլարի «բնավորությունը» Ասացվածքի ոճով Դոլարին երես տաս, աստառ էլ կուզի£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ