Հա՞ որ...


ԵՐԲ ապրիլի 1¬ին այդչափ համառորեն թանկացումներ են վերա·րվում, կարող է նույնիսկ թվալ, թե առաջին անհրաժեշտության ապրանքների ·նաճն ինքնաբերաբար տարածվում է մնացած ամեն ինչի վրա£ Իրականում, սակայն, այնպես է ստացվել, որ որևէ տնտեսվարող այս առումով չի ցանկանում մյուսներից հետ մնալ£ Ա¯յ քեզ «մրցակցություն»... Եվ ահա ·ները շուրջ 30 տոկոսով վերանայելու մասին են հայտարարել նաև մայրաքաղաքում ·ործող տարբեր հյուրանոցներ£ Առաջին հայացքից ·նաճն այս ոլորտում կարող է տարօրինակ թվալ. մեր հանրապետությունում զբոսաշրջության զար·ացմանը մինչև հիմա հատկապես սպասարկման թանկությունն է խան·արել£ Սակայն մեկ օրվա համար արդեն 70 հազար դրամի հասած հյուրանոցային օրավարձն անխուսափելիորեն ավելի անհեռանկարային է դարձնելու այս ոլորտի ապա·ան£ Մանավանդ` հյուրանոցների ·նաճին կհետևի նաև հատկապես զբոսաշրջիկներին վարձով տրվող էլիտար բնակարանների օրավարձը£ Փաստորեն, հետայսու երևանյան հյուրանոցներից օ·տվելու են միայն այն մարդիկ, ովքեր ·իշերելու այլ տեղ պարզապես չունեն, կամ էլ վճարելիք ·ումարի չափը նրանց համար որևէ նշանակություն չունի£ ԿԵՆՎՈՐՆԵՐԻ թվի կրճատման քայլին, թվում էր, թե կայացող հյուրանոցային համակար·ի տնտեսվարողները ոչ մի դեպքում չէին ·նա£ Առավել ևս, որ այս բիզնեսն ավանդաբար ·երշահութաբերներից է համարվել, և ·ազի սակա·նի բարձրացումը որքան էլ նպաստեր սպասարկման ինքնարժեքի աճին, միևնույն է` 30 տոկոսի թանկացման չէր կարող հան·եցնել£ Ավելի հավանական է, որ ծառայության արժեքի վերանայման հիմնական պատճառ են դարձել արժույթի կուրսի վայրիվերումները. քանի որ եթե դոլարը թանկանում է, ապա ստացվում է, որ ամերիկյան արժույթը դրամի վերածող և նոր միայն հյուրանոցի վարձը վճարող զբոսաշրջիկը զ·ալիորեն շահում է£ Հայաստանյան հյուրանոցային բիզնեսի տերերն այսպիսով արտարժույթի անկայուն կուրսից ձ·տել են նախ և առաջ իրենք շահել` համատարած թանկացումների առիթն օ·տա·ործելով և ծառայությունների ·ները միան·ամից ու կտրուկ վերանայելով£ ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ դեմ պայքարելու հետաքրքիր ·ործելաոճ է ընտրել նաև Պետեկամուտների կոմիտեն£ Հետայսու դոլարը կամ եվրոն ազ·ային փողից ·երադասող տնտեսվարողները առաջին ան·ամ տու·անվելու են երկու, երկրորդ ան·ամ` չորս միլիոն դրամով£ Հարկայինում նկատել են, որ թեև դոլարով առևտուրը զ·ալիորեն նվազել է, բայցև քիչ չեն այն մարդիկ, ովքեր շարունակում են արտարժույթն ազ·ային դրամից ·երադասել£ Իհարկե, նման որոշման արձա·անքը ·ործարար հատվածում կանխատեսելիներից է լինելու£ Հիմա էլ կարծիքներ են հնչելու, թե ֆինանսատնտեսական ճ·նաժամը դեռ մի կար·ին չհաղթահարած` ·իլիոտինային օրենքներն են բիզնեսի զար·ացմանը խոչընդոտում£ Սակայն մի բան պարզ է ու անվիճելի. եթե օրենքները չեն ·ործում կամ վատ են ·ործում, ապա դրանք պետք է խստացվեն£ Այս դեպքում հենց նման մոտեցում էլ ցուցաբերվել է£