Իրանական ·ործոնը


Իրենց վերլուծություններում ու դիտարկումներում վերլուծաբանները հաճախ են անդրադարձել Ռուսաստան-Իրան ուղղահայաց առանցքին` այն համարելով, մասնավորա պես, Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականությանը հակակշռող ուժ, ·ործոն£ Եվ ամեն ան·ամ, երբ Վաշին·տոնից պահանջներ էին բարձրաձայնվում Իրանի նկատմամբ լրջա·ույն պատժամիջոցների անհրաժեշտության մասին, շատերը սպասում էին, որ Մոսկվան կոշտ պատասխանի կարժանացնի դրանք£ Ռուսաստանն Իրանի ռազմական ու նաև քաղաքացիական տեխնիկայի հիմնական մատակարարն էր, ինչպես նաև մասնակցում էր Բուշերի ատոմակայանի ·ործարկման աշխատանքներին£ Սակայն, որոշ ժամանակ անց Թեհրանում զ·ացին, որ ռուս ·ործընկերները «թերանում» են տեխնիկայի մատակարարումներում£ Ավելին, պարզվեց, որ ռազմավարական հուսալի ·ործընկեր համարվող Ռուսաստանը կարող է նույնիսկ որդե·րել Իրանի զար·ացմանը խոչընդոտող քաղաքականություն£ Երբեմնի անփոխարինելի բարեկամը սկսել էր մատակարարել հնացած սպառազինություններ, բարոյական ու ֆիզիկական մաշվածությամբ աչքի ընկնող քաղաքացիական ինքնաթիռներ£ Շատերը, թերևս, կհիշեն վերջին տարիներին Իրանում տեղի ունեցած ավիավթարները, երբ պարզվում էր, որ աղետի ենթարկված և բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած իքնաթիռները ռուսական արտադրության էին£ Իրանը մինչև հիմա Ռուսաստանից չի ստացել խոստացված S-300 հրթիռները, այն էլ` Իսրայելի մշտական սպառնալիքի առկայության պարա·այում£ Կրեմլը նաև ·ազի եվրոպական շուկայում ի դեմս Իրանի հնարավոր մրցակցի տեսնելով, վիժեցրեց Հայաստանի տարածքով դեպի Ուկրաինա ու Եվրոպա իրանական ·ազի արտահանման ծրա·րերը£ Արդյունքում Հայաստանում ·ազամատակարարման խողովակաշարը կառուցվեց նախատեսվածից շատ ավելի փոքր տրամա·ծով£ Այնպես, որպեսզի դրանով հոսող երկնա·ույն վառելիքի ծավալը բավականացներ միայն Հայաստանի կարիքները հո·ալու համար£ Այս պարա·այում Մոսկվայի շահերին Իրանի հետ միասին զոհաբերվեցին նաև Հայաստանի շահերը£ Դժվար չէր հաշվել, թե տնտեսական և քաղաքական ինչ հսկայական շահաբաժիններ կարող էին ունենալ Թեհրանն ու Երևանը, եթե նրանց ռազմավարական ·ործընկերը «քար չ·ցեր» վերոնշյալ ծրա·րերի ·լխին£ Ինչևէ£ Բայց Իրանի համար տհաճ անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին£ Մերժվեց նաև նրա անդամակցությունը Շանհայի համա·ործակցության կազմակերպությանը£ Ըստ երևույթին, Մոսկվայում ·տնում են, որ Թեհրանի հետ բարեկամությունը կարող է խան·արել Արևմուտքի հետ ·ործընկերային հարաբերություններ հաստատելուն£ Սակայն այսօր արդեն որոշակի փոփոխություններ են նկատվում Իրանի նկատմամբ եվրոպական երկրների վարած քաղաքականության մեջ£ Հատկապես Գերմանիան և Ֆրանսիան, որոնք Եվրոպայի առաջատար ու Եվրամիությունում տոն տվող պետություններն են, ջանում են Միացյալ Նահան·ներից անկախ քաղաքականություն վարել£ Նրանք, կարծես, հրաժարվել են վերջինիս ձեռքում Իրանի նկատմամբ ճնշում ·ործադրելու ·ործիք լինելու կար·ավիճակից£ Մանավանդ` ·րեթե չեն կասկածում, որ Իրանի հարցում Չինաստանը վերջիվերջո կմիանա իրենց£ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա ·իտակցում է, որ եվրոպական երկրների, առավել ևս Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համա·ործակ ցությունից հրաժարվելով, դամոլկյան սրի պես ինքն իր ·լխին կկախի մեկուսացման վտան·ը£ Բացի այս, Կրեմլն այսօր ջանում է աշխարհաքաղաքականության մեջ արդեն հիմնավորված իրանական ·ործոնի միջոցով ապահովել իր էներ·ետիկ, մասնավորապես, ·ազային բիզնեսը£ Մյուս կողմից, Ռուսաստանը ցանկանում է մեծացնել Իրանի հետ հարաբերություններում սեփական դերը` աշխարհում իր նշանակությունը կարևորելու նպատակով£ Թեհրանի համար կարևոր է այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը կտրուկ չհակադրվելով Եվրոպայի հետ, միաժամանակ նաև ·լխապատառ ընդառաջ չեն վազում Արևմուտքի պահանջներին£ Իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին Միացյալ Նահան·ների պնդումներին Իրանը չափազանց հան·իստ է վերաբերվում£ Նա վստահ է, որ և° Պեկինը, և° Մոսկվան ՄԱԿ¬ում կար·ելափակեն պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը, որովհետև անվտան·ության խորհրդում այդ առաջարկությանը համաձայնվելը նրանց` Չինաստանի և Ռուսաստանի համար, կնշանակեր լիովին անձնատուր լինել և կախվածության մեջ հայտնվել Միացյալ Նահան·ներից£ Հետաքրքիր է, որ եվրոպացիներին նույնպես ձեռնտու չէ Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելուն համաձայնություն տալը£ Հակառակ պարա·այում նրանց դիրքերը նույնպես կթուլանան, կմեծանա ամերիկացիների ազդեցությունը և° Եվրոպայում, և° էներ·ակիրներով հարուստ Մերձավոր Արևելքում£ Այնուամենայնիվ, եթե Արևմուտքի համար Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը` մեկուսացումը, անհրաժեշտություն համարվի, ապա Ռուսաստանի համար ցանկացած չափով մեկուսացումը կնշանակի հարավային ուղղությամբ ռազմավարական դիրքերի համապատասխան չափով կորուստ£ Մերձավոր Արևելքում ·ործնականում չկա որևէ պետություն, բացի Իրանից, որը շահա·ր·իռ լիներ Ռուսաստանի հետ իրոք ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ£ Իսկ Թուրքիան, որն այսօր Միացյալ Նահան·ների, ինչպես նաև եվրոպական պետությունների հետ իր հարաբերություններում տատանվում է, վտան·ավոր է դարձել` անկանխատեսելի լինելով£ Եվ այս իրավիճակում, Թուրքիայի նման վտան·ավոր հարևանի հետ միաժամանակ կողքիդ հավասարակշիռ ու կայուն դրկից ունենալը, ինչպիսին Իրանն է, թերևս, անչափ կարևոր է Հայաստանի համար£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ