Աֆրիկյան համաճարակ


 

Դե ո՞նց չզարմանաս, որ մեր ժամանակներում առատ հունձ է սկսել խոլերա կոչվող համաճարակը: Ինչ խոսք, ամենատարբեր համաճարակներ պարբերաբար պատուհասում են մարդկությա նը, բայց գոնե դրանց տարածման կանխումը մեր լուսավոր դարում պետք է որ հնարավոր լիներ: Մանավանդ` խոլերան, որը դեռևս 1-2 դար առաջ արմատախիլ էր արվում: Իսկ ահա աֆրիկյան Սյերա-Լեոնեում այս տարվա հունվարից սկիզբ առած համաճարակը տարածվել է ևս երկու շրջանում` զոհերի թիվը հասցնելով 220-ի (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Արևմտյան Աֆրիկայի առողջապահության նախարարության լրատվությունը):

- Ամբողջ երկրի 12 շրջաններից 10-ում հիվանդացել է ավելի քան 12.140 մարդ: Համաճարակի բարձրակետը գրանցվում է մայրաքաղաքի խիտ բնակեցված կեղտոտ հատվածներում` զուգարանների բացակայության, կեղտոտված ջրերի պատճառով,- շաբաթ օրը հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Ամարա Ջամբայը:

Նա նաև հավելել է, որ հիվանդացությունն ավելի կահագնանա սեպտեմբերին` անձրևների պատճառով:

Անցյալ շաբաթ Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչ Ամանդա Մակլելանդն էլ նախազգուշացրել է, որ դժվար է վերահսկել համաճարակը, և դրա հետևանքով կարող են ավերածություն ներ լինել: Խոլերան արդեն տարածվել է հարևան Գվինեայում, ուր վախճանվել է 82 մարդ: Այն հասել է նաև Մալի և Նիգեր: