Մի փոր հացի պաշտպանության մղումներով


 

Ըստ իրազեկ աղբյուրների, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ստեղծվել է ընտրակաշառակերների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն: Այն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

- ՏԻՄ ընտրություններում կտրուկ նվազել է ընտրակաշառքը, ինչը ծանր հարված է` առանց այդ էլ ընչազուրկ խավերին: Չէ՞ որ այդ մարդիկ իրենց ձայնը «մշակում» են, ապրանքային տեսք տալիս, իսկ այդ ընչաքաղց օլիգարխները ցանկանում են դրան տիրանալ ահավոր ցածր գներով: Կոչ ենք անում բոլոր առաջադրված թեկնածուներին` գործել ազատ մրցակցային դաշտում և աղքատներին չզրկել մեկ անգամ կուշտ ուտելու սահմանադրական իրավունքից:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ