Կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունն իրեն արդարացրել է


 

Աշնանը սպասվում է Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում: Սակայն Եվրասիական միության պուտինյան գաղափարը և ստեղծվելիք միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց մեր քաղաքական շրջանակներում:

Հարցի շուրջ ՀՀԿ-ի դիրքորոշման մասին է զրույցը կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Ի՞նչ հնարավորություններ կան` նոր ստեղծվելիք Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համար: Ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանն այդ միությանն անդամակցելու կամ չանդամակցելու դեպքում:

- Եվրասիական միությանն անդամակցելու բաղադրիչը մաքսային միության հարցն է: Իսկ մաքսային միության առնչությամբ ունենք մի շարք խնդիրներ: Առաջինը ցամաքային ընդհանուր սահմանի բացակայությունն է: Գիտեք, որ Հայաստանը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն` առանց ժամանակային արտոնությունների: Իսկ Ռուսաստանը տարբեր ապրանքատե սակների բնագավառում ունի իրեն տրամադրված բավական մեծ ժամանակ, որպեսզի կարողանա իրականացնել տնտեսության արդիականացում, և մաքսային դրույքաչափերը համապատասխա նեցնել եվրոպականին: Այս տարբերության առկայությամբ եթե Ռուսաստանն ու Հայաստանը հայտնվեն միևնույն մաքսային տարածքում, ապա ՌԴ-ն կհայտնվի չափազանց խոցելի իրավիճակում: Հայաստանի ապրանքները մտնելով ընդհանուր մաքսային տարածք, կտորպեդահարեն այն առավելությունը, որը Ռուսաստանը բանակցությունների արդյունքում իր համար ձեռք է բերել: Կան նաև քաղաքական բնույթի այլ հարցեր: Այն երկրները, որոնք Եվրասիական միությանն անդամակցելու ցանկություն կունենան, պետք է կարողանան պատասխանել բավական լուրջ հարցի. համաձա՞յն են արդյոք, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես դառնա մաքսային միության անդամ, ԻԻՀ-ից ԼՂՀ ներմուծված ապրանքը համարվելո՞ւ է ընդհանուր մաքսային տարածք ներմուծված ապրանք, և ԼՂՀ-ի սահմաններն արդյո՞ք համարվելու են ընդհանուր մաքսային տարածքի սահմաններ: Այս առումով, այն աշխատանքային խումբը, որի մասին խոսվեց նախագահներ Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի հանդիպման ընթացքում, լուրջ անելիքներ ունի: Նշված և մի շարք այլ խնդիրների ուսումնասիրությունն ու քննարկումը ցույց կտա, թե որքանով է նպատակահարմար ընդհանուր մաքսային տարածքում ներկայություն ունենալը:

Ամերիկյան քաղաքական նախագծողներից մեկը ժամանակին ասել է, թե Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տարածքում աշխարհակարգը պետք է լինի ԱՄՆ վերահսկողության ներքո: Վերջերս Երևանում ՌԴ Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հակադարձեց նրան` ասելով, թե Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ անվտանգության մեկ գոտի պետք է լինի` Ռուսաստանի վերահսկո ղությամբ: Այս համատեքստում արդյո՞ք ՌԴ և Արևմուտքի միջև մրցակցություն չկա Հայաստանի համար: Եվ այդ պարագայում Հայաստանը կկարողանա՞ լավ հարաբերություններ պահպանել և´ Ռուսաստանի, և´ Արևմուտքի հետ:

- Ձեր բարձրացրած խնդիրը ծառացած է բոլոր երկրների առաջ: Ցանկացած երկիր իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հաշվի է առնում գլոբալ «խաղացողների» նկրտում ները: Ես կարծում եմ, որ անցած երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը հաջողությամբ է լուծել այդ խնդիրը և կարողացել է պարզ, թափանցիկ քաղաքականություն վարել, որն ընկալելի էր մեր բոլոր գործընկերների` և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի, և´ ՌԴ-ի համար: Եվ կարծես թե չի գա այն օրը, երբ նրանցից մեկն այլևս չի ընկալի մեր հիմնավորումները: Դրա մասին միշտ են խոսել` հինգ տարի առաջ, տասը տարի առաջ...

Դուք խոսում եք Հայաստանի որդեգրած կոմպլիմենտար քաղաքականությա՞ն մասին:

- Այո: Այդ քաղաքականությունն իրեն արդարացրել է, և կարծում եմ` այն ունի մեծ ներուժ, և առաջիկայում ևս հնարավոր կլինի այն կիրառել: Ավելին ասեմ. եվրոպական գաղափարախոսութ յան, արժեհամակարգի ընկալումը միայն Արևելյան գործընկերության երկրների խնդիրը չի: Այլ երկրներ ևս ունեն այդ խնդիրը: Կարծում եմ` Հայաստանն ունի Ռուսաստանի և Եվրամիության մի-ջև կամրջի դեր կատարելու հնարավորություն: Եվ եթե հաջողենք այդ դերը կատարելու մեջ, օգտակար կլինենք միաժամանակ երկու կողմերի համար: Ու կշահի նաև Հայաստանը: