ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՑ ՉԷ


 

Չափազանց հետաքրքիր հայտարարություններ է արել ՀՀԿ փոխնախագահ և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա հայտարարություններից պարզվում է, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Բալասանյան Սամվելին իրենք չեն դիտարկել որպես ԲՀԿ անդամ, նրա առաջադրումը չեն համաձայնեցրել Բալասանյանի կուսակցութ յան հետ: Եվ միայն առաջադրումից հետո է ԲՀԿ-ն ստիպված եղել հայտարարել, որ սատարում է իր թեկնածուին:

Գալուստ Սահակյանը միշտ անկեղծ է խոսում, միշտ ասում է այն, ինչ ուրիշները չեն ասում, ուստի ճշգրիտ են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ Բալասանյանը խոստացել է քաղաքապետ ընտրվելուց հետո կուսակցափոխ լինել և անդամակցել ՀՀԿ-ին:

- Մենք ԲՀԿ-ից որևէ թեկնածուի չենք սատարում,- ասել է Գալուստ Սահակյանը` մեկ անգամ ևս հաստատելով, որ Բալասանյանն իրենց համար ԲՀԿ անդամ չէ, որ հեռու չէ նրա հերթական կուսակցափոխությունը:

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ նրա քարոզարշավին Գյումրիում որևէ ԲՀԿ-ական նկատելի գործիչ չի մասնակցում: Սա արդեն հուշում է, որ հերթական անգամ Գալուստ Գրիգորիչը չի դավաճանել իր անկեղծությանը: