ՀՈՒՄՈՐ


* * *

Տղամարդի´կ, եթե տարիների հետ դուք դադարում եք նկատել ձեր կնոջ գեղեցկությունն ու հմայքը, մի´ մոռացեք, որ ուրիշ տղամարդկանց տեսողությունը տեղն է:

* * *

Տարիքի հետ գալիս են փորձը, իմաստնությունը և վտանգավոր այլ սովորույթներ:

 

* * *

Աշխատավայրում պահանջում են նյարդերը տանը թողնել... տանը խնդրում են նյարդերը աշխատավայրում թողնել... գրողը տանի, ինչպես վարվենք մեր նյարդերի հետ:

* * *

Կանա´յք, հիշեք մեկ անգամ և ընդմիշտ. անիմաստ է վիճել տղամարդու հետ, որովհետև նա միշտ... սխալ է:

* * *

Երբեմն նայում ես որոշ մարդկանց, ում նախկինում համակրում էիր և ակամա սկսում ես կասկածել քո իսկ ճաշակին:

* * *

Անընդմեջ աշխատելով ու երբեք չհանգստանալով կարելի է դառնալ ամենահարուստ մարդը գերեզմանոցում: