Աստվածաշնչյան նշանային թվերը


Աստվածաշունչը սոսկ գիրք չէ. առանց ներքին մղումի, առանց հոգու լույսի այն անկարելի է ընկալել: Ոմանց համար այն ոգեշնչում է, ոմանք էլ փորձում են այդ գրքում գաղտնի ծածկագրեր գտնել ու վերծանել: Հատկապես վերջինին կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Սակայն Աստվածաշնչում առնվազն 10 թվեր կան, որոնք հիշատակվում են բազմակի անգամ: Գուցեև հենց այդ թվերն էլ թույլ կտան վեր քաշել անցյալի ու ապագայի գաղտնիքների վարագույրը:

ՄԵԿ.  Զարմանալի չէ, որ 1 թիվն Աստվածաշնչում գործածվում է միակ ճշմարիտ Աստծո մասին խոսելիս: Նումերոլոգները պնդում են, որ 1-ը աստվածաշնչյան գլխավոր թիվն է. չէ՞ որ կարևորագույն բոլոր գործողությունները կատարվել են միայնակ (Մովսեսի կամ Հիսուսի կողմից):

ՔՍԱՆԵՐԿՈՒ. Այս թիվը ոչ սովորական ձևով է օգտագործվում` թվաբանական հիմնավորումների տեսքով: Եթե այն բաժանենք 7-ի` կստացվի P-ի համարժեքը (3,14): Աստվածաշունչը կարելի է բաժանել 3 մեծ հատվածների` յուրաքանչյուրում 22 գլուխ (թեև սա վերաբերում է միայն բողոքական Աստվածաշնչին):

Հայտնությունը եզրափակում է Աստվածաշունչը` 22-րդ գլխում: Եթե աստվածաշնչյան մարգարեների տարիքը գումարենք` կստացվի Աբրահամի ծննդյան տարեթիվը (2167 թ.` մ.թ.ա.):

Ի դեպ, հրեական այբուբենը ևս բաղկացած է 22 տառից:

ՔԱՌԱՍՈՒՆ.  Այս թիվն օգտագործվում է ինչ-որ բանի ավարտի նշանակությամբ: Իսրայելցիները եգիպտական փարավոնների կողմից ստրկացված են եղել 400 տարի (10x40): Աստված իսրայելցիներին ստիպեց Սինայի անապատում թափառել 40 տարի: Մովսեսը մահվան պահին (40x3 (120) տարեկան էր: Նա 40 օր աղոթեց Սինա լեռան վրա: Հիսուսն անապատում 40 օր ծոմ պահեց: Ճիշտ նույնքան օր հետո` Հարություն առավ: Հիսուսի Համբարձվելուց 40 տարի հետո հռոմեացիների կողմից ավերվեց Երուսաղեմը:

ՏԱՍՆԵՐԿՈՒ.  Կենդանակերպի նշանները 12-ն են: Գիշերվա տևողությունը 12 ժամ է, ցերեկվանը` նույնքան: Օլիմպիական աստվածները ևս 12-ն են: Աստվածաշնչյան 12 ցեղեր, 12 առաքյալներ, Սուրբ Ծննդյան 12 օր… Մի խոսքով` շատ կարևոր թիվ է: Աշխարհի վերջից հետո 144 հազար քրիստոնյա կտեղափոխվեն երկինք` 12 հազար մարդ` Իսրայելի ամեն տոհմից: Երկնային քաղաք Նոր Երուսաղեմը շրջապատված էր 12 պատերով, որոնք հիմքերում դրված էին 12 թանկարժեք քարեր: Կյանքի ծառը պտղաբերում է 12 տարատեսակ մրգեր…

ՉՈՐՍ-ը  սովորաբար ինչ-որ բանի ավարտ է ցուցանում: Սուրբ Գրքում 4 հիմնական մարգարե կա` Եսային, Երեմիան, Եզեկելը և Դանիելը: Հայտնության գրքում` 4 ձիավոր (հեծյալ): Երկրի 4 կողմերում (հյուսիս, արևելք, հարավ, արևմուտք) կանգնած են 4 հրեշտակներ: Խաչը նույնպես 4 կողմ ունի:

ՏԱՍԸ.  Բազմաթիվ դեպքեր կան, երբ 10-ը հանդես է գալիս որպես հիմնական թիվ: Առհասարակ` 10 պատվիրանները հիմնականն են` թեև դրանց զուգահեռ առկա են 603 ուրիշ պատվիրաններ: Դա ևս հեռու չէ 10-ից: 603+10=613. 6+1+3=10: Մարդու ձեռքերի, ինչպես նաև ոտքերի մատները 10-ն են:

Իսկապես, աստվածաշնչյան կարևորագույն թվերից է 10-ը, հաճախակի հիշատակվում է նույնիսկ Հին Կտակարանում: Աստված խոստացավ չավերել Սոդոմն ու Գոմորը, եթե այդ քաղաքներում ընդամենը 10 արդար, բարեպաշտ մարդ գտնվեր: Հիսուսն ընդհանուր առմամբ 37 հրաշք գործեց` 3+7=10:

ՎԵՑ.Աստվածաշնչում այս թիվն օգտագործվում է ոչ կատարյալի իմաստով: Նախկինում շաբաթվա 7 օրերից աշխատանքային էին 6-ը: Իսկ 6-ի օգտագործման ամենահայտնի օրինակը 666-ն է` սատանայի թիվը:

ԵՐԵՔ.  Այս թիվն, իհարկե, առաջին հերթին հիշեցնում է Սուրբ Երրորդությունը: Այն նաև ցուցանում է ամբողջականություն: Հիսուսը 12 աշակերտ ուներ, բայց զգացվում է, որ նա հատկապես երեքին (Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբին) մյուսներից ավելի էր սիրում: Սատանան Հիսուսին փորձության ենթարկեց 3 անգամ:

Երկիրն արարվեց 3-րդ օրը: Հիսուսը մեռելներից Հարություն տվեց 3 հոգու: Աստվածաշնչում 3 հրեշտակ է հիշատակվում` Միքայել, Գաբրիել և Լյուցիֆեր: Խաչելութ յան պահին Հիսուսը 33 տարեկան էր ու նաև Հարություն առավ 3-րդ օրը:

ՔՍԱՆՄԵԿ.Մեսիայի գալստյան մասին Եսայիի մարգարեությունը բացահայտվում է 7-րդ գլխի 14 համարում` «Ահա Կույսը պիտի հղիանա ու Որդի ծնի և նրա անունը պիտի լինի Էմմանուել»: 7+14=21: Առկա է 14 սերունդ` Աբրահամից մինչև Դավիթ, ևս Դավիթից մինչև հրեաների բաբելոնյան արտաքսումը և դարձյալ 14 սերունդ` դրանից մինչև Հիսուս Քրիստոս: Հովհաննեսի կտակարանը բաղկացած է 21 գլուխներից (3x7-ական):

ՅՈԹ.Սա արդեն կատարելության ցուցիչն է: Հայտնության գրքում Աստված ասել է, որ կան 7 հոգիներ: Վկայության խորանում, իսկ հետո նաև Երուսաղեմի տաճարում դրված է 7 մոմերով աշտանակ` մենորա:

Ջրհեղեղը սկսվեց` Նոյյան տապանը բնակեցվելուց 7 օր հետո: (softΗixer.coΗ):