Սարկոզին սկսելու է բուրկինների՞ց


Բուրկինն ամբողջ մարմինը ծածկող լողազգեստ է: Եվ անցյալ շաբաթավերջին առաջին անգամ ելույթ ունենալով նախագահական քարոզարշավի շրջանակներում` Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ 2017 թ. նախագահ դառնալու դեպքում ֆրանսիական բոլոր լողափերում արգելելու է բուրկինները (տեղեկացրել է the GuΖrdiΖn-ը):

Նախագահական ներկա մրցաշարում Սարկոզին ներկայանում է որպես ֆրանսիական արժեքների պաշտպան և զանգվածային արտագաղթի հակառակորդ: Նա նաև հայտարարել է, որ լինելու է այն նախագահը, ով երաշխավորում է Ֆրանսիայի և նրա յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը: Հետո հավելել է, թե ցանկանում է երկրին վերադարձնել պետական խիստ իշխանությունը:

Վերջին շրջանում կտրուկ աճել է Սարկոզիի համարումը, որովհետև նրա քաղաքական հայացքները համահունչ են ահաբեկչության սպառնալիքներից վախեցած ժողովրդի տրամադրություններին:

Արդեն մի քանի ֆրանսիական քաղաքներում արգելել են բուրկիններ կրել` չնայած իսլամաֆոբիայի դեմ պայքարող մարդու իրավունքների պաշտպանների ընդվզում ներին:

Նիցցայի դատարանն արդեն որոշում է կայացրել` հօգուտ բուրկինների արգելման: Այդ թեման, սակայն, շարունակում է թեժ մնալ: Նույն Նիցցայում ոստիկանները մի մուսուլմանուհու ստիպել են հենց լողափին հանել փակ լողազգեստը և տուգանք վճարել: Մինչդեռ Բեռլինում օրերս հանրահավաք է անցկացվել` ի պաշտպանություն բուրկիններ կրելու կանանց իրավունքի:

Ահա թե ուր է հասել ծերուկ Եվրոպան` իր չափից ավելի հյուրընկալությամբ. ավելի ստույգ` իսլամընկալությամբ: Քո իսկ ազգային պետությունում պարտավոր են ենթարկվել տանտեր կարգածդ հյուրերին: