Այսպես է գալիս սեպտեմբերը


Պետությունը` դպրոցին - 2006-2007 ուսումնական տարին սկսվում է պետբյուջեում հանրակրթության համակարգի համար նախատեսված միջոցների լիարժեք ապահովվածությամբ,- հավաստում է Երևանի առաջին փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ: Պետական բյուջեն 100 տոկոսով կատարել է իր պարտականությունները հանրակրթության առջև: Նոր ուսումնական տարվա սկզբին առանձնակի կարևոր հարցերից մեկը դպրոցների վերանորոգումն է: 35 դպրոց հիմնանորոգման և ընթացիկ նորոգման են ենթարկվել: Նորոգման աշխատանքները կատարվել են տարբեր աղբյուրների ֆինանսավորմամբ` պետբյուջե, սոցներդրումների հիմնադրամ, անհատ հովանավորներ: Այս տարի մեծացել է Երևանի քաղաքապետի հոգածությունը դպրոցների նկատմամբ: Անցյալ տարի քաղաքապետի աջակցությամբ համայնքային ծախսերի հաշվին նորոգվել է մայրաքաղաքի երկու դպրոց: Այս տարի դրանց թիվը 8 է: Միշտ պատրաստ Քաղաքային տնտեսության բոլոր կառույցները սեպտեմբերի մեկին հատուկ պատրաստվածությամբ ու զգոնությամբ աշխատելու հրահանգ ունեն: Առաջին հերթին` պետավտոտեսչությունը: Պետավտոտես չությունը, ինչպես և բոլոր մյուս օղակները (էլցանցեր, ջրմուղ, առողջապահություն), իհարկե, կլոր տարին պետք է զգոն լինեն, սակայն սեպտեմբերմեկյան հանդիսավոր օրը (մանավանդ` առաջին դասարանցիների պարագայում) երթի և օրավուր ավելացող մեքենաների հերթուերթի մեջ երեխաներն էլ ավելի ապահով պիտի լինեն: Դպրոց մտնող յուրաքանչյուր առաջին դասարանցու, անկախ ընտանիքի սոցիալապես ապահովվածությունից, դասագրքե րը կտրվեն անվճար: Կրտսերների մեջ` ավագ, ավագների մեջ` կրտսեր Առաջին դասարանցիների խմբավորման առումով այս ուսումնական տարին բացառիկ է: 2000 թ. ծնված երեխաներն այս տարի դպրոցահասակ են: Սակայն նույն տարում ծնված երեխաները կսովորեն տարբեր առաջին դասարաններում: Հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը ծնվածները կընդունվեն ավագ առաջին դասարան, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածները` կրտսեր առաջին դասարան: Տարիքային առումով տեղաշարժերը բացառված են և խստորեն պատժելի: Հնգօրյա՞ն, թե՞ վեցօրյան Խնդիրը քննարկվել է պատահական ընտրությամբ հրավիրված` տարբեր սերնդի ու մանկավարժական տարբեր փորձառությամբ 20 տնօրենների մասնակցությամբ: Տնօրենների կարծիքով հնգօրյա շաբաթ իրականացնել հնարավոր չէ, ուստի կշարունակվի վեցօրյակը: Հիմնավորումը ուսումնական պլանի խիստ ծանրաբեռնվածությունն է, որը հնգօրյակում արդյունա վետություն ունենալ չի կարող: Ըստ բանախոսի, լրջագույն խնդիրներ են հարուցել որոշ դասագրքեր, որոնք վերանայման կարիք ունեն: Սա, թերևս, սպասելի էր, եթե նկատի առնենք այն հապշտապությունը, որով կրթության նախարարությունը փորձեց կարճ ժամանակում ամեն ինչ գլուխ բերել` հետն էլ վստահ-վստահ հայտարարելով, թե երկու ամիսը քիչ ժամանակ չէ, և ամեն բան կարելի է հասցնել: Ահա և «հասցնելու» արդյունքը: Երեխաները մի լավ կտանջվեն, ուսուցիչները կրակը կընկնեն անհարկի նյութերով ծանրաբեռնված դասագրքերի ձեռքը: Հաջորդ տարի էլ կփոխվեն, թե ոչ, Աստված գիտի: «Հնգօրյակի հանրակրթությունը կանցնի, երբ ուսումնական պլանները պատրաստ կլինեն 5-օրյա ծանրաբեռնվածության արդյունավետ իրականացման համար»,- ամփոփում է փոխքաղաքապետը: Դրամահավաք. ամենախիստ պատժելի արարքն է - Իրավաբանորեն որևէ փաստաթուղթ այս գործընթացը չի ամրագրում,- ասում է Կ. Արեյանը: Միևնույն ժամանակ որևէ ձևով դպրոցին արգելված չէ արտաբյուջետային միջոցներ ունենալ: Ցանկացած աջակցություն, որ համալրելու է դպրոցի բյուջեն, պետք է լինի կամավորության սկզբունքով, պետք է հաշվեգրվի, քննարկվի դպրոցի խորհրդում և ծախսելուց հետո ծնողական համայնքին հաշվետվություն ներկայացվի: (Էստեղ են ասել` զարմանալի, զարմանալի, զարմանալի բաներ): Մնացած բոլոր դեպքերում, ըստ Կ. Արեյանի, դրամահավաքն ուղղակի անթույլատրելի է: Պարտադրված դրամահավաքը հանցավորություն է, մանավանդ, երբ գումարը դպրոց է մտնում միջնորդավորված` երեխայի միջոցով: Նման հանցանքի վրա բռնված տնօրենը, փոխքաղաքապետի խոսքով, ոչ միայն աշխատանքից կազատվի, այլև համակարգի ճանապարհն անվերադարձ փակ կլինի այսպիսի ղեկավարի ու մանկավարժի առջև: Մի բան պարզ է` մինչև օրս ազատվածներ չկան, համակարգից հեռացվածներ չկան, իսկ դրամահավաքը դպրոցներում տարին տարվա վրա ծլում-ծաղկում, աճում-զարգանում է: Մի° մոռացեք ժողովրդական ասացվածքը. «Չբռնվածը գող չէ»: Մինչև հիմա սա տնօրենին օգնել է, էլի կօգնի: Վերադասը միշտ էլ դժգոհող ծնողներից կամ երեխաների հարազատներից փաստ է ուզելու, վերջիններս էլ վախենալու են այն մատնանշելուց. իրենց երեխան նրանց ձեռքին է:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ