ԿՅԱՆՔԸ ՄԻ ԱՆԳԱՄ Է ՏՐՎՈՒՄ« ԲԱՅՑ ՄԱՀԸ ԲԱԺԱՆՈՒՄ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ


(Սկիզբը նախորդ համարում) Պատահել« շատ է պատահել« որ սիրտը չի դիմացել« դուռը կողպել է երեխաների վրա« գնացել-հասել է զորակայան« որ իմանա« թե Արամը որտեղ է£ Նրան« ինչպես իրեն էր թվում« նույն` անտարբեր հնչերանգով տարբեր պատասխաններ էին տալիս© ¬ Դրմբոնում է« Կիչանում է« Հաթերքում է« Մեծ Շենում է® Զոյան` նորահարս Զոյան« ոչ միայն այդ բնակավայրերում չէր եղել« անուններն էլ չէր լսել® ¬ Ախր Արամն ի՞նչ գործ ունի« ի՞նչ է անում էդ ձեր ասած տեղերում£ ¬ Վազգեն Սարգսյանն է ուղարկել£ Լավ է« որ կինը պատկերացում չուներ« մինչեւ վերջ չունեցավ ցուրտ ու մութ խրամատների« գրոհների ու հակագրոհների« պայթող արկերի« ականների« ծվատված« խեղված մարմինների` այն ամենի մասին« ինչը մի բառով պատերազմ է կոչվում® Նա ամեն գիշեր իրենց ամուսնական սնարի վերեւում փակցված Տիրամոր« Միածին Որդու սրբապատկերների առաջ մոմ էր վառում« գնում ամենահեռավոր ուխտավայրերն էր հասնում« մատաղ էր անում, ու իր աղոթքները տեղ էին հասնում` Արամը հերթական անգամ ողջ¬առողջ վերադառնում էր ռազմերթից£ Ավետիսը տարածվում էր Շենգավիթով մեկ© ¬ Տղերքը եկել են« սոված են« ուտելիք հասցրեք£ Զոյան պատկից հարեւանուհուն էլ չի ասել` թաքուն« բայց առանց ափսոսալու« նույնիսկ ներքին գոհունակությամբ է ծախել օժիտի թանկարժեք« վերջում արդեն ոչ այնքան թանկարժեք հոգեպահուստները« ուզել է« որ Արամը« «Մեծ Հայքի» մյուս մարտիկները« քանի տանն են« տաք կերակուր ուտեն£ Այն էլ ոչ թե ամենօրյա« իրենց սիրած` տոնական կերակուրները£ Արամը մի անգամ միայն Ղարաբաղից դատարկաձեռն չվերադարձավ` հետը մի ամբողջ ընտանիք` մի մայր« չորս երեխա բերեց£ ¬ Փախեփախին գյուղը գաղթել« իրենք ճանապարհին մոլորվել« մնացել էին£ Խիստ շրջվեց կնոջը` ¬ Չլսեմ¬չիմանամ տարբերություն դնես« քո երեխաների պես կպահես® Թող լիներ« այդպիսի ոչ թե մեկ« տասը ընտանիք կկերակրեր« միայն թե® Վերջին անգամ Արամը անսպասելի հայտնվեց£ Վախեցել էր« որ կուշանա« առանց տուն մտնելու զորակայանից ուղիղ դպրոց էր գնացել£ Դստեր` Արուսի ավարտական հանդեսն էր« ընկերուհիները նկատեցին սրահի անկյունում կանգնած զինվորական փոշոտ համազգեստով« վաղուց չսափրված տղամարդուն« թեւը քաշեցին© ¬ Հայրդ չի՞® Աղջիկը շրջվեց« հոր տեսքի համար ամաչեց« գալու¬հասնելու համար ուրախությունից իրեն կորցրեց© ¬ Պապա ջան® Արամը փաթաթվել« գրկից չէր կարողանում իջեցնել© ¬ Էս ո¯նց ես մեծացել£ Կներես, բալաս« քեզ ուշ¬ուշ եմ տեսնում« հայրություն անել չեմ կարողանում£ Որտեղից որտեղ Զոյան հայտնվեց. ¬ Էս ազիզ օ՞րն էլ չես ուզում տուն գաս« աղջկադ քեֆին մասնակցես£ Ձեռքը կնոջ ուսին դրեց© ¬ Զոյա ջան« մի՞տդ է« քառասունամյակս չտոնեցինք. համ պատերազմ էր« համ էլ ի¯նչ անեմ« էդ տարեդարձը չեն նշում« վատ նշան են համարում£ Բայց խոստանում եմ` հիսունս էնպես եմ տոնելու« որ ամբողջ Շենգավիթն ու Երեւանը« ի¯նչ եմ ասում« Հայաստանը թնդա£ Ղարաբաղն էլ հետը® *** 1994-ի ձմռանը« Հակոբ Կամարիի անտառներում դիմակայող կողմերը խառնվել էին իրար£ Ծմակներում խճճվել« որ կողմ գնում« իրար էին հանդիպում£ Վերջը ձեռնամարտի բռնվեցին£ Հայ կամավորականները մինչ այդ կարծել էին« որ ազերիների հետ են կռվում« երբ դեմ առ դեմ աֆղան« չեչեն վարձկանների նկատեցին« կատաղեցին© ¬ Տո, դուք ի՞նչ գործ ունեք էստեղ® Մոջահեդները հիանալի սրամարտում« խախոլ դիպուկահարներն էլ կաղնիների սաղարթներից անվրեպ կրակում էին« բայց «Մեծ Հայքի» կամավորականները նրանց ուժով« կատաղության մոլուցքով էին հաղթում£ Ուղղակի շան ծեծ էին տալիս£ Թե էդ թոհուբոհի մեջ խախոլ դիպուկահարը ոնց Գառնիկի քունքին նշան բռնեց« մի կրակոցով տապալեց« ոչ ոք չհասկացավ£ Գառնիկն ախր« կին« փոքր երեխաներ ուներ« ռուսաստան ներում ապահով ապրուստը թողել« եկել« իրենց ջոկատին էր միացել£ Արամը ինքնաձիգի փոկը ոտքին կապեց« սողալով առաջացավ« որ ընկերոջը թիկունք փոխադրի« բայց ըստ երեւույթին էդ խախոլը հին կռվող էր« գիտեր« որ հայերը« թեկուզ արկերի տեղատարափի ներքո« իրենց զոհերի մարմինը մարտադաշտից հանում են« թշնամու տարածքում թողնելը անարգանք են համարում£ Անշարժ« թաքստոցում սպասեց« մինչեւ Արամը սողեսող մոտեցավ ու երկրորդ կրակոցով® *** Մոտենում էր Արամի ծննդյան 50-ամյակը« իսկ նա արդեն յոթ տարի է չկար£ Ինչ անենք« որ չկար` Զոյան որոշել էր« տարեդարձը նշելու էր£ Յուրովի£ ¬ Բա դու սրա՞ն էիր արժանի« Արամ ջան® Ավտոմեքենայի մեջ հուշաքարը« հիսուն մոմ« կաթսաներով այն խորտիկները տեղավորեցին« որ ամուսինը սիրում էր£ Հետո իրենք նստեցին£ Հակոբ Կամարիում պատերազմի վերքերը ոչ թե դեռ մխում« անամոք էին թվում£ Բեռներն իջեցրին« բարձրացան դիրքերը£ Բակում հավերին կուտ տվող մի ազի ձեռքով ճակատին հով էր արել« իրենց էր նայում£ Մեկ էլ թոռներին« ծոռներին ձայնեց« վազեվազ հետեւներից հասավ« փաթաթվեց Զոյային© ¬ Չհիշեցի՞ր£ Բա բռնագաղթի էն դժվար տարին ինձ« էրեխեքիս չորս ամիս չպահեցի՞ր® Էլ ի¯նչ` ամբողջ գյուղով թափվեցին« բարձունքում« որտեղ Արամը զոհվել էր« հուշաքարը կանգնեցրին« հենց խրամատում էլ սեղան բացեցին£ Ուշ գիշերին էլ Արցախը ծայրեծայր կտրեցին« Գանձասար հասան£ Արդեն մթնշաղ էր« բայց բարեբախտաբար քահանան դեռ գյուղ չէր իջել£ Զոյան համբուրեց աջը© ¬ Տեր հայր« իմ ամուսինը Գանձասարում կռվել է£ Դու նրան այս վանքում« Վաղուհասի ճակատամարտից առաջ մկրտել ես£ Արամի զոհվելուց հետո« յոթ տարի է արդեն ես երազում եմ« որ նույն խորանում« նույն մեռոնով նրա որդուն` Արշավիրին կնքես£ Հիսուն մոմերի լույսերը աստիճանաբար ողողեցին տաճարն ու աղոթքի պես գմբեթ ձգվեցին£ Տեր Հովհաննեսը քրիստոնյա օծեց 24-ամյա Արշավիրին« հետո Զոյայի ճակատն էլ մեռոնով դրոշմեց« օրհնեց© ¬ Դու այն փափկասուն հայոց կանանցից ես« որոնք խոնարհ արժանապատվությամբ են իրենց ամուսինների խաչը Գողգոթա բարձրացնում® *** Նա առաջվա պես առավոտները առաջինն է զարթնում ու, որքան էլ զբաղված լինի« նախ ամուսնու գրքերի փոշին է սրբում« նույն հաջորդականությամբ դասավորում£ Ճիշտ է« ասում են« որ հիմա ջահելները գիրք չեն կարդում« բայց Զոյան համոզված է« թոռները` Սեւակը« Հայկը« երբ մեծանան« անպայման կկարդան£ Արամ պապի կարդացած գրքերը®

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ, Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱ