ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


r Ս.թ. հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության 2007թ. ծրագրի համաձայն կմեկնի Ուկրաինա: r Ս.թ. հոկտեմբերի 1-ից 2-ը Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կայացած ԵՍԶՈՒ (Եվրոպայի սովորական զինված ուժեր) պայմանագրի անդամ-պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը և հոկտեմբերի 4-ից 5-ը Բրյուսելում (Բելգիայի թագավորություն) կայանալիք սովորական սպառազինությունների վերահսկման իրականացման 16-րդ համաժողովին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա: r Ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Մոսկվայում կկայանա «Զինծառայողների շրջանում ՄԻԱՎ (Մարդու Իմունային Անբավարարության Վարակ) կանխարգելմանն ուղղված միջազգային համագործակցություն: Խնդիրներ և հեռանկարներ» թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովը, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա: Ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 20-ը Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ անձնակազմի համար ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում կկազմակերպվեն սերժանտական հրահանգիչների ուսումնական վարժանքներ: Հայրապետական տնօրինություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ հոկտեմբերի 1-ից ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ է նշանակվել Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը: r Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյան Ծնվել է 1962թ. մարտի 21-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում: Ավազանի անունն է Կամո: 1969-1979թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1981-1983թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը Հոգևոր ճեմարանում: 1987թ. դեկտեմբերի 25-ին` Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տ Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: Ճեմարանում ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մայր Տաճարի թանգարանում: 1988թ. մարտի 10-ին պաշտպանել է ավարտաճառ «Աղվանից Եկեղեցու համառոտ պատմություն (Դ-ԺԷ դարեր)» թեմայով և արժանացել քաջալավ գնահատականի: 1988թ. մայիսի 22-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1989-1994թթ. ծառայել է Ամարասի վանքում որպես վանահայր: 1992թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ «Հովսեփ Արցախեցի` վահան ուղղափառության» թեմայով: 1994-1996թթ. եղել է Արցախի թեմի առաջնորդական փոխանորդ: 1996թ. հունիսին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր: 1997-1999թթ. ծառայել է որպես ՀՀ Պաշտպանության նախարարի հոգևոր խորհրդատու: 1999-2001թթ. ծառայել է Ս. Հռիփսիմե վանքում որպես վանահայր: 2001թ. օգոստոսից հոգևոր հովվության է նշանակվել Գուգարաց թեմի Տավուշի մարզում: 2006թ. սեպտեմբերի 28-ից հոգևոր հովվության է նշանակվել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմում: