«Հասարակությունը Նախագահի պաշտոնում ուզում է տեսնել սկզբունքային մարդու»


10 երկար ու ձիգ տարիները քաղաքական ընդհատակում անցկացրած Հայաստանի 1¬ին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանն ի վերջո խախտեց ուխտած լռությունը և… խոսեց£ Սակայն ասելիքն անորոշ էր և խորհրդավոր, ոչինչ չխոստացող£ Ու նաև` հոռետեսական£ Ընդհատակյա խավարը գուցե վնասել էր 1¬ին Նախագահի տեսողությունը, քանզի ակնհայտ էր, որ չէր ցանկանում տեսնել երկրում նշմարելի առաջընթացը, ինչն, անշուշտ, պետք է որ նկատած լիներ, վերջին շրջանում իր կատարած շրջագայությունների ընթացքում£ Ինչևէ, նրա ելույթը շատերին հիասթափեցրեց, գուցե նաև` համակիրներին£ Անշուշտ, Լևոն Տեր¬ Պետրոսյանի թիմակիցները նրանից սպասում էին եթե ոչ հստակ, ապա հուսադրող համաձայնություն£ Սակայն «Էմոցիաներով» չառաջնորդվող էքս Նախագահն առայժմ կլռի, քանի որ իր որոշումը դեռ «կոնդիցիայի չի հասել»£ 1¬ին նախագահի ելույթը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը որակում է որպես ընդդիմադիր քաղաքական ուժին բնորոշ սովորական, քննադատական խոսք. ¬ Թերևս ոմանք 1¬ին նախագահից սպասում էին ավելի շատ վերլուծական ելույթ, որոշակի առումով ակունքներից եկող խոստովանանք, համեմատություն նախորդ և ներկա իշխանութ յունների միջև£ Բայց գտնում եմ, որ քաղաքական գործիչը միշտ էլ հանդես է գալիս իրեն շահեկան տեսանկյունից£ Երբեք որևէ մեկը չի մտնի մի դաշտ, որտեղ ինքը խոցելի է£ Լևոն Տեր¬Պետրոսյանի տեսակետը հոռետեսական է նաև ԼՂՀ հիմնախնդրի լուծման առնչությամբ£ Տարիների ընթացքում այդպես էլ չգտնելով հարցի լուծման լավագույն տարբերակը, դեռ ավելին, մատնանշում է Ադրբեջանի հետզհետե կոշտացող դիրքորոշումը£ ¬ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ Լևոն Տեր¬Պետրոսյանի ասածը բնութագրում եմ պարտվողական, խուճապային տրամադրություններ առաջացնող£ Մենք գիտեինք, որ Ադրբեջանը դեռ 1988¬ից թե° տարածքային, թե° ազգաբնակչության և թե տնտեսական առումով զորեղ է£ Գիտեինք, բայց գնացինք այդ ճանապարհով և հաղթեցինք£ 1998¬ին էլ գիտեինք, որ այդպես է£ Հիմա մոտենում ենք 2008¬ին, դարձյալ նույնն է£ Ադրբեջանը հարցի լուծումը տեսնում է միայն ԼՂ¬ի լիակատար ինքնավարության մեջ: Գնա՞նք այդ ճանապարհով, կարծում եմ` ոչ£ Սամվել Նիկոյանը դեմ է վերջին շրջանում հաճախակի հիշատակվող մութ ու ցուրտ տարիների քննադատությանը` դրանք համարելով պատերազմում հայտնված երկրին բնորոշ իրավիճակ, և հետո. ¬ Այդ տարիներին «ընդառաջ» ենք գնացել գիտակցաբար£ Որևէ մեկը 88¬ին մտածո՞ւմ էր, որ պետք է հանգիստ նստենք, ճոխ պայմաններում, և պատերազմենք£ Առաջին անգամ ազգովի անցանք այդ ճանապարհով և ձեռք բերեցինք կայուն հաղթանակ£ Ուզում եք սևացնե՞լ այդ հաղթանակը£ Մենք այդ տարիներով պետք է հպարտանանք, ոչ թե քննադատենք£ Ի՞նչ արած` եթե հաղթանակները տրվում են այդ գնով, և հակված չեմ այդ տարիների համար մեղադրել նախկին իշխանություններին£ Այո, զրկանքներ կրած ժողովուրդը գիտակցում է հաղթանակի արժեքը, սակայն չի մոռանում և գուցե թե երբևէ չների իր երդումը դրժող այն ժամանակ դեռ ազգընտիր Նախագահի քայլը£ Իսկ նա բավական խելացի է` հասկանալու համար, որ համակիրների ծափողջույնները դեռևս ժողովրդի ողջույնը չէ և զուր է սպասել նրա «աղաչանքին», քանի որ հասարակությունը, իսկապես, հանձին երկրիս թիվ 1 իշխանավորի ուզում է տեսնել «սկզբունքային, կամային հատկություններով օժտված մարդու»£ ¬ Բայց մեր 1¬ին Նախագահը հրաժարական է տվել, ինչն այնքան էլ սկզբունքային չէ: Ինչ է ստացվում, Նախագահին իր նախարարը հարկադրում է հրաժարական տալ, և նա հնազանդվո՞ւմ է£ Լևոն Տեր¬Պետրոսյանը հասարակության մոտ սպառել է վստահության ռեսուրսը` թե° իր և թե° ԼՂ¬ի հարցում£ Լևոն Տեր¬Պետրոսյանի հնարավոր առաջադրումը ՀՀԿ¬ի համար առանձնապես խնդիրներ չի ստեղծի, քանի որ, ըստ Սամվել Նիկոյանի, «հասարակությունը երբ գալիս է ընտրության, արդեն իսկ կողմնորոշված է, այս հարցում` առավել ևս»£ ՀՀԿ¬ի համար զարմանալի չէ նաև իր գործընկեր ՀՅԴ¬ի` Նախագահի ընտրություններին երկու թեկնածուով հանդես գալու փաստը, քանի որ դա քաղաքական ուժի իրավունքն է և հետո «դա խոսում է ներկուսակցական դեմոկրատիայի մասին»£ ¬ Բայց որոշակի հարթության մեջ ինձ զարմացնում է նրանց այն հայտարարությունը, թե իրենք այլընտրանք են թե° իշխանությանը և թե° ընդդիմությանը£ Դասական իմաստով իշխանութ յունը այն քաղաքական ուժն է, որը խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ¬ում մասնակցում է Կառավարության ձևավորմանը£ ՀՅԴ¬ն ունի կառավարության անդամներ, ուրեմն զուտ իշխանություն է£ Եթե իշխանական ուժը սկսում է գործել ընդդիմադիր դաշտում, այդ դեպքում ընդդիմադիրները ո՞ր դաշտում պետք է գործեն, իշխանակա՞ն£ Սակայն, քանի որ Դաշնակցությունը մեր հին ընկերն է, նրա «խենթությունները» կարելի է ներել, բայց և «մեղմել», քանի դեռ դրանք պատուհաս չեն դարձել ազգի գլխին£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ