Ինքնավստահ երկարակյացը


 

Նոյեմբերին իր ծննդյան 101-րդ տարեդարձը նշել պատրաստվող ֆրանսիացին մտադիր է դառնալ աշխարհի ամենաարագընթաց հեծանվորդն` իր պատվավոր տարիքային խմբում:

Նախկին հրշեջ և բռնցքամարտի երկրպագու փարիզցի Ռոբեր Մարշանն արդեն մի քանի ամիս է` մարզվում է ամեն օր: Նա վճռել է 100 կիլոմետր տարածությունն անցնել 5 ժամից էլ պակաս` ընթանալով 22,5 կմ/ժամ արագությամբ:

- Եթե ես դա անեմ` կդառնամ աշխարհում լավագույնը,- ասել է հավանական ռեկորդակիր Մարշանը` հավաստիացնելով, որ իր երկար կյանքի ընթացքում հեծանվով կտրել- անցել է հարյուր հազարավոր կիլոմետրեր:

- Ես գիտեմ, որ ողջ աշխարհում` Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, արդեն փնտրում են մեկին, ով կկարողանա իմ ռեկորդը սահմանել,- հավելել է երկարակյացը:

Մարշանը միայնակ է ապրում. մեքենա է վարում, սնունդ պատրաստում, մաքրում բնակարանը: Նա հպարտանում է, որ երբևէ չի ծխել` նախընտրելով կանանց ու գինին: