Անհայտ կամ նորահայտ կապկատեսակ


 

Դարվինն ասել էր, թե իբր մարդիկ կապիկներից են առաջացել: Նրան երևի հարցնող չէր եղել, ինքն էլ չէր մտածել, թե բա կապիկնե՞րը որտեղից կամ ումից են առաջացել: Եթե նա մեր օրերում ապրեր` հաստա´տ կփորձեր այդ հարցի պատասխանն էլ գտնել: Մանավանդ` Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արևադարձային անտառներում բնավորված նորահայտ կապիկների գոյությունն իմանալով:

Մինչև վերջերս գիտությանն անհայտ բարձրագույն կարգի այս կաթնասուններին տրվել է CercoΘithecus loΗΖΗiensis անվանումը (գրել է LentΖ.ru-ն):

Առաջին անգամ գիտնականները դրանց տեսել են տեղական դպրոցի տնօրենի տանը: Ուսումնասիրելով այս «մարդանմանների» կազմախոսությունը (անատոմիա), ծագումնա բանությունը, վարքագիծը, կենսակերպն ու նույնիսկ երգեցողությունը, կենդանաբանները փաստել են, որ սրանք CercoΘithecus ցեղախմբի առանձին տեսակ են:

C. loΗΖΗiensis-ներն արևադարձային ոչ մեծ կապիկներ են. գերազանցապես ապրում են ոչ թե ծառերի, այլ հողի վրա ու հիմնականում սնվում են բույսերով ու պտուղներով: Ապրում են 2-5 հոգիանոց խմբերով:

Ի տարբերություն կենդանաբանների` տեղաբնակներին լավ ծանոթ են այս կենդանիները, որոնց լեսուլա են անվանում ու դրանց որսով զբաղվում: Հետազոտողներն արդեն անհանգստանում են, որ որսը վտանգում է այդ կապկատեսակների գոյությունը (VlΖsti.net):