Ժամանակի առեղծվածային հիվանդությունները


 

Բժիշկներն առանձնացրել են մարդկության հանելուկային հիվանդությունները, որոնց ծագման պատճառներն ու ախտանիշները բացատրել չեն կարող ո´չ իրենք, ոչ էլ գիտնականները: Այդ ցանկում առաջինը ՁԻԱՀ-ն է, ապա` մտագարությունը (շիզոֆրենիա), այնուհետև` Ալցգեյմերի հիվանդությունը:

ՁԻԱՀ-ը հայտնի է արդեն 25 տարի, բայց դրա բուժման միջոցը մինչ հիմա չի գտնվել: Բժիշկներն անզոր են նաև ալցգեյմերի դեմ. յուրաքանչյուր անձի մոտ այս հիվանդությունն ի հայտ է գալիս տարբեր ձևերով, ու բուժման համար դեղորայք չկա (տեղեկացրել է worldru.ru-ն):

Առեղծվածային ախտերի ցանկում նշված է նաև թռչնագրիպը, որով վարակվածների գրեթե կեսը մահանում է (հաղորդել է 2x2.su կայքը): Իսկ պիկա անունով հիվանդությամբ տառապողներն աղբ և թուղթ են ուտում: Բժիշկները գլուխ չեն հանում նաև «կովային կատաղություն» կոչվող ախտից, որը գլխուղեղի քայքայմամբ է արտահայտվում:

Անհայտ է մնում քրոնիկ (շարունակական) հոգնածության ծագման պատճառը:

Ոմանց գուցե զարմացնի, բայց հանելուկային է սովորական մրսածությունը ևս: Մասնագետները փաստում են ու ինքներս էլ կհաստատենք, որ բուժվես թե չբուժվես` մրսածութ յունն անցնում է ինքն իրեն (նշել է Պսկովի լրատվական գործակալությունը):