ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

2012 թ., ՀՈԿՏԵՄԲԵՐ


 

Ծանր ամիս է` ֆինանսական առումով: Ֆին-շուկայում ստեղծվելիք անկայունությունը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա (խոսքը միայն Հայաստանի մասին չէ), ինչի հետևանքով կահագնանան բողոքի ալիքները: Կթվա` աշխարհը կանգնած է մեծագույն փոփոխությունների առջև:

Դժվարությունները կպատուհասեն նաև անհատ անձանց: Բոլորը ստիպված են ճիգեր գործադրել` աշխատանքն ու դիրքերը պահպանելու: Լավ օրերի սպասումով ժամանակ վատնելը կորստաբեր է:

ԽՈՅԵՐ. Ամիսը հագեցած է թե´ լավ, թե´ վատ իրադարձություններով: Եթե առաջին իսկ օրից ջանաք, ապա մինչև ամսի 10-ն ինքնավստահ կլինեք և ունակ` լուծելու կարևոր հարցեր: Զիջող եղեք (հատկապես` ոչ սկզբունքային հարցերում), խուսափեք սրացումներից` մանավանդ ընդդիմադիրների հետ հարաբերություններում, և ամեն ինչ ձեր օգտին կլինի: Հիշեք, որ հիմա ոսկե միջինի ժամանակն է: Սիրելիի հետ վեճեր մի´ ստեղծեք. դա կվտանգի ձեր հետագա կապը: Ժամանակն առանձնապես նպաստավոր չէ` ավելի հեռանկարային աշխատանք գտնելու: Զգուշացեք թոքաբորբից, և չփորձեք ինքնաբուժմամբ զբաղվել:

Ամսվա հաջողակ օրերը` 4, 12, 15, 16, 19, 24, 27. անհաջողակ օրերը` 1, 2, 8, 14, 18, 25, 29:

ՑՈՒԼԵՐ. Առաջնորդվեք «Հիշել ամեն ինչ» կարգախոսով, որովհետև պետք է անդրադառնալ անավարտ գործերին, չկատարված խոստումներին: Հայտնվելու եք բուռն ու արագ իրադարձությունների շրջապտույտում: Ցուլերը լավ են տիրապետում իրենց գործին և կարող են իրենց ուժերը փորձել այլ գործերում ևս: Ինչպես ասում են` թռեք զառիթափից և ճանապարհին «կաճեն» թևերը:

Սիրո հարցում նույնպես չեք հիասթափվի. կարող եք նվաճել ցանկացած սիրտ, ինչպես նաև նրան, ում հանդեպ վաղուց անպատասխան մնացած զգացմունքներ ունեք: Չեք սխալվի, եթե աշխատանքի նոր ոլորտ ընտրեք կամ փորձեք նոր պաշտոն ստանալ:

Զգուշացեք քրոնիկ հիվանդության սրացումից, ալերգիաներից և բերանի խոռոչի բորբոքումներից:

Հաջողակ օրերը` 1, 2, 6, 14, 24, 29. անհաջողակ օրերը` 4, 10, 17, 20, 27, 30, 31:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ. Ամիսը բարեհաջող է, և Երկվորյակները կարող են լիարժեքորեն դրսևորել իրենց ունակությունները: Ցանկացած ձեռնարկում հաջող ընթացք կունենա, եթե նախապես ծրագրեք: Ժամանակը հարմար է` հատկապես անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Դուք ավելի բարձր վարձատրվող աշխատանքի եք ձգտելու, և եթե մինչ այս գոհացրել եք ղեկավարությանը, ապա չի բացառվում, որ պաշտոնի բարձրացում ունենաք:

Անձնական կյանքում` փոխադարձ, բուռն սեր: Ինչպես ասում են` «երկրորդ շնչառություն» է բացվում, և պատրաստ եք սարեր շուռ տալ` հանուն սիրելի մարդկանց:

Ամսի կեսերին հնարավոր է` հոգեբանական կաշկանդվածություն զգաք` եթե նույնիսկ դրա համար որևէ պատճառ չլինի: Ֆիզիկական տկարությունը նստակյաց կենսակերպի և վատ սնվելու հետևանք է` փորձեք ավելի շատ քայլել, հրաժարվել վերելակից:

Հաջողակ օրերը` 3, 12, 17, 18, 22, 26. անհաջողակ օրերը` 5, 7, 10, 15, 19, 23:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Աշնան կեսը կարելի է դիմակայությունների ժամանակ համարել. նույնիսկ չեք կարողանալու ներքին հակասություններից խուսափել: Հավանաբար հոգնել եք կամ դժգոհ եք ձեր իսկ գործունեությունից: Չի բացառվում, որ հարկադրաբար ինչ-որ որոշում ընդունեք կամ տհաճ խոսակցություն` ձեզ համար կարևոր մարդու հետ: Ձեզ կհիշեցնեն ձեր պարտքերի (ոչ միայն ֆինանսական, այլև` բարոյական), չկատարած խոստումների մասին:

Որքան էլ անտարբեր ձևանաք, միևնույն է` սպասում եք ձեր սիրելիի վճռական քայլին: Ուրեմն զիջող եղեք, թույլ մի´ տվեք, որ ձեր երկրորդ կեսն իրեն պարտված զգա:

Աշխատանքում հնարավոր են նոր առաջարկություններ. ճիշտ ընտրության դեպքում կշահեք և´ հեռանկարայնության, և´ ֆինանսական առումով:

Նյարդային լարվածությունից կարող է անքնություն, ինչպես և ստամոքսի հետ կապված անհանգստություն առաջանալ:

Հաջողակ օրերը` 1, 2, 5, 9, 14, 16, 23, 24, 28. անհաջողակ օրերը` 3, 7, 11, 20, 21, 25, 30, 31:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Անսպասելիություններով լի է հոկտեմբերը: Մտածելու ժամանակը քիչ է. հարկ կլինի որոշումներ կայացնել` գործելու ընթացքում և արագ: Բայց ցանկացած բարդ իրավիճակից ելք կա: Բոլոր դժվարություններից դուք գլուխ կհանեք, և ծանրաբեռնվածությունը չի խանգարի հապաղել կամ կիսատ թողնել ձեռնարկածը: Պատրաստակամ եղեք` նաև մերձավորների ցանկությունները կատարել: Ֆինանսական լուրջ ծախսեր են սպասվում. ցանկալի է, որ դրանք հետաձգեք մինչև ամսի վերջը:

Սիրելիի հետ հարաբերությունները լավագույն ընթացք կունենան: Աշխատանքում դժվարին օրեր են սպասվում. չի բացառվում` ձեր մրցակիցների կամ չարակամների դավերի պատճառով:

Ուշադիր եղեք առողջության հանդեպ:

Հաջողակ օրերը` 7, 8, 11, 21, 22, 26. անհաջողակ օրերը` 1, 9, 16, 23, 28:

ԿՈՒՅՍԵՐ. Ձեր մրցակիցներն ու հակառակորդները կարող են տհաճություններ պատճառել` ձգտելով խաթարել ձեր հեղինակությունը: Վերանայեք նախկին կապերը. շրջապատողներից ոմանց գուցե ձեզանից հեռու պահելու ժամանա՞կն է: Փորձեք աննկատ ապրել` մինչև ամսվա 3-րդ տասնօրյակը, երբ վերջապես կխաղաղվի ամեն ինչ: Որոշումներ կայացնելիս մի´ անտեսեք փորձառու մարդկանց և հարազատների խորհուրդները:

Անձնական հարաբերություններում փոխադարձ դժգոհությունը կարող է մեծ վեճի վերածվել, եթե ավելի համբերատար ու ներողամիտ չգտնվեք: Աշխատանքում ինքնատիպ նոր ծրագրեր կծնվեն, որոնք փոքր-ինչ ծախսատար են, բայց հեռանկարային:

Մի´ անտեսեք առողջական խնդիրները:

Այս պահին շտապողականությունը կարող է միայն խանգարել:

Հոկտեմբերը լարված աշխատանքի ամիս է, որի արդյունքը կգոհացնի ոչ միայն ձեզ, այլև ղեկավարությանը:

Հաջողակ օրերը` 1, 9, 13, 23, 28. անհաջողակ օրերը` 3, 8, 11, 18, 26, 30:

ԿՇԵՌՔՆԵՐ. Ժամանակը բարեհաջող է` ծավալուն ծրագրեր իրագործելու: Շրջապատողները փորձում են նմանվել ձեզ: Խուսափեք երկար ճամփորդություններից, որոնք հազիվ թե արդարացնեն ձեր սպասելիքները: Խնայեք ձեր եռանդը` գործնական նպատակները կյանքի կոչելու համար: Անցյալի որոշ դեպքեր կկրկնվեն, ու ստիպված կլինեք նորից դասեր քաղել կյանքից:

Ամսվա 2-րդ կեսին հնարավոր է նոր ծանոթություն. ազատ Կշեռքները կկարողանան գտնել իրենց կյանքի ուղեկցին: Աշխատանքում հնարավոր է խուճապային իրավիճակ, որը հաղթահարելի է:

Ձեր առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում: Թերևս լսողական խնդիրներ կարող են ծագել. լսողական նյարդերի վնասվածք կամ աղմուկ ականջներում, ինչը հետևանքներ չի ունենա, եթե դիմեք մասնագետի:

Հաջողակ օրերը` 3, 11, 12, 16, 25, 26, 30. անհաջողակ օրերը` 1, 5, 10, 13, 14, 21, 28:

ԿԱՐԻՃՆԵՐ. Բոլոր ձեռնարկումները դժվարությամբ կընթանան: Համբերություն ու ջանքեր են պետք` խոչընդոտները հաղթահարելու: Զգուշացեք խաբեությունից: Մի´ լարեք հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ և կենտրոնացեք անձնական խնդիրների լուծման վրա: Թոթափեք հոգեկան ու ֆիզիկական լարվածությունը: Նոր գործ նախաձեռնել պետք չէ. ավելի լավ է` հանգստանալ:

Սիրային հարաբերությունները վերջապես կհստակեցվեն: Աշխատանքը կընթանա նախկին հունով, եթե ընտանեկան անհարթությունները չազդեն ձեր տրամադրության վրա:

Կարող է` անհանգստացնեն հոդերը. հատկապես` ձեռքերի:

Հաջողակ օրերը` 1, 5, 13, 18, 19, 28. անհաջողակ օրերը` 3, 7, 12, 16, 23, 30:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Ամսվա առաջին կեսը լավագույն ժամանակն է` անձնական հարաբերությունները ջերմացնելու: Ռոմանտիկ և բուռն օրեր են սպասվում, հաճելի ժամանցներ: Սակայն երջանիկ այդ շրջապտույտում դժվար է լինելու աշխատանքային պարտականությունները ժամանակին կատարելը: Հաջողության հասնելու կամ ղեկավարության դժգոհությունը չհարուցելու համար հարկավոր է առավել նպատակասլաց, զուսպ և պարտաճանաչ լինել: Մտերիմներն, իհարկե, կօգնեն ձեզ:

Ժամանակը շատ հարմար է` սիրելի մարդու հետ հանգստի մեկնելու, համատեղ կյանքն արկածներով նշանավորելու համար:

Քիչ հավատացեք ուրիշների խոսքերին. հիշեք, որ շատ են ձեզ նախանձողները:

Մտահոգվեք` իմունիտետը բարձրացնելու խնդրով:

Հաջողակ օրերը` 1, 4, 9, 11, 17, 23, 28. անհաջողակ օրերը` 3, 7, 13, 16, 20, 26:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Ամսվա սկիզբը բարդ կլինի` հոգեբանական առումով: Ուստի կարևոր գործեր մի ծրագրեք. մանավանդ` շուտով աչքի ընկնելու առիթներ կունենաք, և նա, ով կփորձի խանգարել ձեզ, աննախանձելի վիճակում կհայտնվի: Աշնան կեսը խիստ հագեցած է իրադարձություններով ու ապրումներով: Ինչպես ասվում է` ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է: Այնպես որ` մի դժգոհեք աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Ամսվա վերջին կարելի է լավ զվարճանալ. դուք դա վաստակել եք: Լավատեսության շնորհիվ հաջողության անիվը նորից ձեր ձեռքում կլինի, և սև ամպերը կցրվեն:

Սիրո հարցում լուրջ ակնկալիքներ մի´ փայփայեք (իսկ գուցե մեղքը ձե՞րն է): Բայց այ` աշխատանքում կարելի է նախանձել ձեր համառությանն ու հետևողականությանը, չնայած անձնական պարտավորվածությունը փոքր-ինչ խանգարում է ավելիին հասնել:

Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի, բացառությամբ` մրսածության կամ ոտքերի ցավի:

Հաջողակ օրերը` 2, 5, 9, 14, 16, 19, 23, 29. անհաջողակ օրերը` 1, 4, 7, 13, 17, 20, 21, 27:

ՋՐՀՈՍՆԵՐ. Միակ խնդիրն այն է, որ ձեր ձգտումներն ու հնարավորությունները չեն համընկնում: Փոխարենը` հոկտեմբերի կեսերին հնարավորություն կունենաք շտկել հին սխալները: Ինչ-որ հարցում ընտրություն պետք է կատարեք: Իսկ ամսի վերջին տասնօրյակում առավել կենտրոնացված եղեք աշխատանքում, առավելագույն պատասխանատվությամբ կատարեք պարտականությունները: Նույն ընթացքում, սակայն չեն բացառվում անսպասելի որոշումները, որոնք կնպաստեն կարևոր հարցի լուծմանը:

Հոկտեմբերն ընտանեկան տոների ամիս է. հանկարծ կզգաք, որ կարոտել էիք հարազատների ջերմությանը:

Աշխատավայրում ընկճվել պետք չէ. դա կանդրադառնա գործերի ընթացքի վրա և ավելի կդժվարացնի առանց այդ էլ բարդ աշխատանքը: Մի´ մոռացեք առողջության մասին. այն ձեզ չի անհանգստացնի, բայց բուժզննումը չի խանգարի:

Հաջողակ օրերը` 2, 7, 10, 11, 15, 22, 25, 29, 31. անհաջողակ օրերը` 4, 6, 9, 13, 19, 23, 27, 30:

ՁԿՆԵՐ. Անհրաժեշտ է վերահսկել ձեր վարքագիծը, մտքերն ու խոսքերը. հիշեք, որ ուրիշին վատը կամենալը կամ չարախոսելը կարող են բումերանգի նման ձեզ վերադառնալ: Աշնան կեսը բարդ ու լարված է Ձկների համար: Սակայն դուք կարող եք հաղթահարել ամեն դժվարություն, եթե զսպված ու համբերատար լինեք: Ճակատագրի հետ «մուկնուկատու» խաղալը ձեր օգտին չէ: Ամսվա վերջին տասնօրյակին կկարողանաք փոքր-ինչ փոխել իրավիճակը: Մտածեք, թե ավելի շատ ինչ կուզենայիք և ձգտեք հասնել ձեր այդ նպատակին:

Չամուսնացած Ձկները կարող են ընտանիք կազմել, ամուսնացածները` հարթել ընտանեկան վեճերը:

Աշխատանքում ջանքեր պետք է ներդնեք` ինքնահաստատման համար: Հոկտեմբերը եկամտաբեր կլինի ձեռնարկատեր Ձկների համար:

Մտածեք ձեր առողջության մասին:

Վատ չի լինի` նաև դիետայի մասին մտածեք:

Հաջողակ օրերը` 1, 2, 9, 10, 14, 15, 18, 24, 29. անհաջողակ օրերը` 3, 7, 12, 17, 26, 27: