ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ


 

Մեր ունեցած տեղեկություններով` առաջիկայում առողջապահության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև հիվանդանոցների տնօրեններ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Մասնավորաբար խոսվում է, որ պաշտոնանկ կարվեն այն պաշտոնյաները, ովքեր անմիջական կապ ունեն պետական պատվերի հատկացումների, դեղորայքի վաճառքի կազմակերպման հետ...

Ուրեմն, իրենց պաշտոններից կհեռանան առողջապահության նախարարության առնվազն երեք վարչության պետ: Իրենց զբաղեցրած դիրքերը կլքեն նաև երեք մարզի առողջապահության կառավարիչներ, որոնց աշխատանքներում լուրջ թերություններ են արձանագրվել:

Առողջապահության նախարարությունում ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին մեր տեղեկությունները, սակայն նշեցին, որ հատկապես դեղերի վաճառքի շուկայում տեղի ունեցող ապօրինությունները պայմանավորված են նախարարության որոշ օղակների վատ աշխատանքով: