Էքս-նախագահը ծախծխում է ունեցվածքը


 

Կամ փող է պետք, կամ վաճառվող ապրանքն այլևս պետք չէ տիրոջը: Բայց դե խոսքը թեկուզ նախկին, սակայն երկրի նախագահի մասին է, և նրա ունեցվածքը պե´տք է որ աճուրդի հանվեր:

1974-7981 թթ. Ֆրանսիայի ղեկավար Ժիսկար դ&undefined;Էսթենը, այո, որոշել է վաճառել Կլերմոն-Ֆերան քաղաքի մերձակայքում գտնվող Շանոն գյուղի իր տոհմական տունը և աճուրդի է հանել կահույքը, տնային կարասին, արվեստի գործեր (տեղեկացրել է BBC.News-ը):

Ներկայացված 400 քարերի շարքում են քանդակագործ Պիեռ Ժուլյենի «Քնած Արիադնան» արձանը` 30 հազար եվրո նախնական արժեքով, 15 հազար եվրո գնահատված LeΘΖute բրոնզե-ժամացույցը և գերազանցապես 19-րդ դարասկզբին և դարակեսին արտադրված սեղան-աթոռներ, այլ կահույք, նկարներ, կերամիկա:

Դ&undefined;Էսթենն այդ աճուրդից ակնկալում է ստանալ լուրջ 400 հազար եվրո: Նրա ծնողների ընտանիքն այս տանը բնակություն է հաստատել 1930-ականներին, իսկ ինքը, նախագահ եղած տարիներին կացարանն օգտագործել է որպես քաղաքամերձ նստավայր: Շանոնայում դ&undefined;Էսթենը բազմաթիվ հռչակավոր քաղգործիչներ է ընդունել. այդ թվում` Հենրի Քիսինջե րին ու արևմտագերմանական կանցլեր Հելմուտ Շմիդտին: