ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է


 

Արդեն ակնհայտ է դառնում, որ 2011 թ. սեպտեմբերի 23-ին աղմուկով «բացահայտված» բանդայի գործը փլվում է, կալանքից ազատվում են մարդիկ, ովքեր համարվում էին բանդայի պարագլուխներ: Այսինքն, նրանց մեղքը չի հաստատվում, չեն հայտնվում տվյալ անձանց կողմից հանցագործության կատարումը հաստատող փաստարկներ: Մինչև այսօր գտնված չէ նաև գողոնը:

Իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այս «գործը» բացահայտել էր քաջնազարական լոպազությամբ, հիմա արդարանում է.

- Ես չեմ կարծում, որ սխալ բանդա լինի: Եթե սխալ բանդա լինի, կարծում եմ, մեղավոր անձինք պատասխան կտան: Ես ասում եմ` ովքեր մեղավոր լինեն էդ գործով, մեղավոր լինեն, որ անմեղ մարդիկ դատվեն, պատասխան կտան: Բայց ես էդ կարծիքին չեմ մինչև հիմա էլ, որովհետև խումբ ա աշխատել, նորմալ, պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատել: Չեմ կարծում` էդքան անմակարդակ լինեին և էդքան չկարողանային իրանց մասնագիտական պարտքը կատարեին: Ես դրան չեմ հավատում, կարծում եմ` սա զուտ հերյուրանքներ է, ստից ջուր ծեծոցի խոսակցություններ են:

Թե ու՞մ նկատի ունի Ալիկ Սարգսյանը` ասելով, թե մեղավորները պատասխան կտան` չգիտենք, սակայն հաստատ այդ մեղավորների մեջ առաջինը հենց ինքն է լինելու...