ՄԻ՞ԹԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ


 

Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք քաղաքական խորհրդարանական ուժեր պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ` պահանջելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը: Իրենց նախաձեռնության մեջ չտապալվելու համար` այդ ուժերն այս օրերին պատրաստում են գլխավոր դատախազին «մերկացնող» փաստեր, ուսումնասիրում են նրա ունեցվածքն ու բիզնեսը: Իսկ այն, որ գլխավոր դատախազը միջնորդավորված բիզնես ունի` բոլորին է հայտնի:

Նրա պաշտոնանկության հարցում հատկապես միակամ են դարձել «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», Դաշնակցությունը: Չի բացառվում, որ Վարդան Օսկանյանի շուրջ ահագնացող սկանդալը մեղմելու, իրավական համակարգը խայտառակվելուց փրկելու համար` իշխանություններն ընդառաջ գնան նախաձեռնությանն ու պաշտոնանկ անեն գլխավոր դատախազին: