ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է ՐԱՖՖԻԻՆ


 

Խաչատուր Քոքոբելյանի անունը հանրությանը գրեթե անծանոթ էր: Ճիշտ է, նա ՀՀՇ վարչության նախագահն էր, սակայն քանի որ ՀՀՇ-ն վերածվել էր քաղաքական դիակի, այս կուսակցության առաջնորդն էլ որևէ դերակատարություն չուներ քաղաքական դաշտում: Երևի սեփական մաշկը փրկելու և դեռ քաղաքական կարիերա ստեղծելու ցանկությունն էր պատճառը, որ նա որոշ արևմտյան ուժերի աջակցությամբ ստեղծեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու միացավ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը»` այսպես լուծելով խորհրդարանում լինելու և բարեկեցիկ կյանք ապահովելու խնդիրները:

«Ազատ դեմոկրատներից» մի քանիսին խորհրդարան բերելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը պառակտում մտցրեց «Ժառանգության» շարքերում, խորհրդարանից դուրս թողեց մի շարք կայացած պատգամավորների:

Երիտասարդ գործիչներին խորհրդարան բերելու և նոր տիպի ընդդիմություն ձևավորելու նպատակով Րաֆֆին վայր դրեց մանդատը` պայմանավորվածություն ունենալով Քոքոբելյանի հետ, որ վերջինս ևս կհրաժարվի իր մանդատից: Սակայն Քոքոբելյանը խաբել է Րաֆֆի Հովհաննիսյանին ու ժամանակավորապես «թռել» երկրից… Ախր, ինչպե՞ս վայր դնի մանդատը, երբ բախտի բերմամբ ու պատահմամբ պատգամավոր է դարձել, բարձր աշխատավարձ է ստանում, արտասահմաններում է պտտվում…