Մերկելին հետապնդել է հոգեգարը


Գերմանիայի կանցլերուհին վերջերս հոգեկան անհավասարակշռությամբ տառապող մի տղամարդու հետապնդման թիրախ է դարձել (հաղորդել է Bild¬ը)£ Նույնիսկ թիկնազորից անտես մնալով, նա վերջին 2 շաբաթվա հանգստյան օրերին 2 անգամ հաջողեցրել է թափանցել Մերկելի քաղաքամերձ տան տարածք (Բրանդենբուրգում)£ Տղամարդն իր առաջին «այցի» ժամանակ հասցրել է սեղմել դռան զանգի կոճակը. այդ պահին տանը Մերկելը մենակ է եղել£ Երկրորդ անգամ տանը միայն նրա ամուսինն է եղել£ 45-ամյա կասկածյալն արդեն ձերբակալվել է, բայց մինչ այդ էլ ոստիկանության աչքից չէր վրիպել, որ նա շրջել է կանցլերուհու` Բեռլինի կենտրոնական շրջանում վարձակալած բնակարանի մերձակայքում£ Նախնական տվյալներով` ձերբակալվածը ժամանակ առ ժամանակ տառապում է հոգեկան խանգարումներով£ Բացի այդ, նա չափազանց չարացած է Մերկելի դեմ այն պատճառով, որ վերջինս անձամբ չի պատասխանել իր նամակներին£