Ուղեպայուսակը` սադրանքի զոհ


Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի այրի Մանանա Արչվաձե¬Գամսախուրդիայի ճամպրուկը իտալական Միլանի ճանապարհին դարձել է «Սահակաշվիլիի վարչակարգի սադրանքի զոհը». հաղորդել է «Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ-Կլոր սեղան» միավորման մամուլի ծառայությունը£ - Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան մեկնում էր Միլան` մասնակցելու մարզական կինոյի և հեռուստատեսության ֆեդերացիայի փառատոնին£ Արչվաձե-Գամսախուրդիան, ով ֆեդերեացիայի ներկայացուցիչ է հանդիսանում, հրավիրված էր որպես մասնակից,¬ նշել են մամլո ծառայությունում` հավելելով. - Սակայն Միլանի ճանապարհին Մանանա Արչվաձեն կորցրել է իր ճամպրուկը, ինչի պատճառով խնդիրներ են ծագել£ Ավելի ուշ նա հայտնաբերել է ճամպրուկը, բայց այն իսպառ անպետքացած է եղել£ Մենք գտնում ենք, որ այս միջադեպը Սահակաշվիլու վարչախմբի նպատակաուղղված սադրանքն է£ Դեպքից հետո ոչ մեկին հայտնի չէր տիկնոջ գտնվելու վայրը£