Աննախադեպ թատերահրավառություն


«Թատերական Լոռու» հոբելյանական քսաներորդ մեկնարկը, գոյության Քրիստոսի տարիքում, հոգևոր և աշխարհիկ եկեղեցիների միաձույլ օրհնությամբ (մեզանից անբաժան 33-ամյա տեր Միքայելով և աշնանային մռայլը հոգևոր առնածին հավատով ճեղքող տեր Վրթանեսով) էր իրականանում£ Շրջակա սարահարթերին տիրաբար բազմած Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցուն (VI դ.), Սանահինի և Հաղպատի վանքային համալիրներին (X-XIIIդդ.) միահյուսված նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2001 թ.)` ալավերդցիների քրիստոնեական հավատի վերընձյուղման յուրատիպ խորհրդանիշը, վեր էր խոյացվել քաղաքային թատրոնին ապաստան տված մշակույթի տան հարևանությամբ£ Երիցս հիմնահատակ փլուզված պղձնաձուլական կոմբինատի բարեհաջող վերականգնողական ծրագիրն իրագործող «Vallex» խմբի ընկերությունների (նախագահ` Վալերի Մեջլումյան) գլխավոր հովանավորությամբ ու մի շարք աջակիցների համախոհությամբ` միաժամանակյա զարթոնքի փուլում էին գտնվում քաղաքի հոգևոր-կրթամշակութային¬տնտեսական ոլորտները£ Ամենայն պատասխանատվությամբ «Թատերական Լոռու» 8-օրյա ընթացքում աչալուրջ ու հյուրընկալ տանտիրոջ նման ներգրավված, ի հեճուկս իր սահմանափակ իրավասությանը, քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ողջ աշխատակազմով բարյացակամ հոգատարությամբ էր պարուրել փառատոնի բոլոր մասնակիցներին£ Նրա նախաձեռնությամբ` ի սկզբանե երախտիքի մթնոլորտ ստեղծվեց 20¬րդ «Թատերական Լոռու» տիրույթում£ Նախ, «Փառատոնի բարեկամ» հուշամեդալների շնորհմամբ Ալավերդու թատերատոնախմբության 33 տարիների բոլոր ակտիվ մասնակիցներին, ապա` պատվոգրերով ու շնորհակալագրերով` հոբելյանականում իրենց արվեստով ու կազմակերպչական եռանդով աչքի ընկածներին£ Անփառունակ ժառանգություն ստանալով իր նախորդից` Արթուր Նալբադյանը, շուրջը կարող ուժերին համախմբելով, բավականաչափ դրական տեղաշարժ կարողացել էր ապահովել համաքաղաքացիների կյանքում, որոնց համակրանքը նրա անձի ու գործունեութ յան նկատմամբ հյուրեկներիս համար հավատընծա էր դարձել Ալավերդի ոտք դնելուն պես£ Կուտակված սոցիալական հիմնախնդիրների (17 հազար ալավարդցիներից առայժմ 650¬ն է աշխատանքով ապահովված պղնձաձուլականի գործարկմամբ. առաջնահերթ է մնում կանանց զբաղվածության, բնակֆոնդի պահպանության, զբոսաշրջության զարգացման, էկոլոգիական անվտանգության խնդիրների հանգուցալուծումը) հաղթահարմանը նա, լայնախոհ տնտեսավարությամբ, ձգտում է հասնել համակողմանի զարգացման ճանապարհով` անժխտելի համարելով թատրոնի դերը£ Հենց այս անսեթևեթ մտանությամբ էլ երիտասարդ քաղաքապետը հարազատացավ ամենքիս£ Տոնամուտի առաջին ներկայացումից` Երևանի «Նորք» թատրոնի խաղարկած մաթևոսյանական հանրահայտ «Աշնան արև»¬ից մինչև վերջինը` սկսնակ դրամատուրգ Լիանա Անթառանյանի «Սարերում կյանք կա»¬ն` (բեմադրիչ` Արտաշես Հովհաննիսյան) մարդածով հանդիսասրահներով թանձրացան թատերահրավառության տոնական գույները£ Առանձնապես խանդավառված Վահե Շահվերդյանի արտամրցութային 2 բեմադրությունների (Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ», Նելլի Շահնազարյանի «Թափոր» պիեսների) ներկայացումների բարձրարվեստ խաղարկումներով ու խորունկ խոհազգացական ներգործությամբ` ալավերդցիները ջերմորեն ընդունեցին բոլոր թատերախմբերի ելույթները£ Մանկական ներկայացումներից գերապատվությունը տալով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի «Տերն ու ծառա»¬ին (բազում բեմերում Վիգեն Ստեփանյանի իրականացրած երաժշտական այս ներկայացումը գորիսեցիների երիտասարդացած թատերախումբը նորովի գրավիչ մատուցեց), գրեթե միաձայն հավաստեցին փառատոնի հայտնություն Զեստաֆոնիի Ուշանգի Չխեիձեի անվան թատրոնի «Նուգզարը և Մեֆիստոֆելը» (Լաշա Բուղաձե, բեմադրիչ` Մամուկա Ցերցվաձե) տրագիֆարսի ցայտուն թատերայնությունը£ Կարոտ պարբերական հզոր թատերալիցքերի` անափ ցնծությամբ գնահատեցին յուրաքանչյուր ներկայացումը, ինչ¬ինչ արժանիքներ գտան մինչևիսկ ակնհայտորեն թերարժեքներում£ Եվ գերիշխող դարձավ հոգեզմայլ տրամադրությունը` կիզակետին հասնելով մրցանակաբաշխության արարողությանը վառվռուն թատերահմայք հաղորդած շահվերդյանական ստեղծագործական երեկոյի ներգործությամբ£ Ինքնահատուկ թատերատեսիլքով հանպատրաստից մտահղացված հանդիսանքի անձանձիր վարույթով վարպետ բեմադրիչը բեմական սեղմ տարածքում հնարամտորեն մեկտեղել էր մերօրյա ասելիքով առլեցուն դրվագներ իր «Ռուզան»¬ից, «Պապ թագավոր»¬ից, «Լիր արքա»¬ից` անմիջական ընկալում գտնելով դահլիճում£ Մեծարելով տարբեր անվանակարգերում մրցանակվածներին` ինքն էլ արժանիորեն մեծարվում էր թե° Լոռու մարզի ու Ալավերդու պաշտոնատար անձանց, թե° իրեն ըստ արժանվույն գնահատող թատերապաշտ հանդիսատեսի կողմից£ Կարծեմ, որևէ մեկի շնորհներն ու նվիրումը թատերարվեստին աննկատ չմնացին£ Ճիշտ է, միայն ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը չկիսեց «Կնոջ լավագույն դերակատարում» գլխավոր մրցանակը որևէ մեկի հետ (անգերազանցելի էր, իրոք, նրա Թերեզը` Նելլի Շահնազարյանի «Թափոր» պիեսի մենաներկայացման տարաբախտ հերոսուհին), բայց չանտեսվեցին մյուս դերասանուհիների` Ալլա Հովհաննիսյանի, Ռոզա Մխիթարյանի, Ժենյա Մկրտումյանի, Վեներա Թարզյանի, Ջուլիետա Ստեփանյանի, Սիլվա Նազարյանի կերպավորումներն էլ` արժանացվելով հայ բեմի երախտավորներ Արուս Խուդանյանի, Վերջալույս Միրիջանյանի և Սերիկ Շեկոյանի անվան մրցանակներին£ Ի դեպ, հրաշալի առիթ էին գտել փառատոնի կազմակերպիչները հավերժացնելու իրենց թատրոնի տարեգրության մեջ մնայուն հետք թողած արվեստագետներից շատերի` Արմեն Արմենյանի, Թագվոր Բերբերյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Հովհաննես, Արաքսյա և Վլադիմիր Մսրյանների անունները` հատուկ մրցանակներ սահմանելով£ Հարուստ անցյալ ունի ալավերդցիների համակողմանի մշակութասիրությունը£ Ժառանգաբար պահպանելով պղձնագործի մասնագիտությունը` այստեղ մարդիկ հնարավորություն են ունեցել դրսևորելու ու զարգացնելու արվեստի տարբեր հակումները£ 1946¬ին հիմնադրված «Հայկենք» քառաձայն երգչախումբը, վերածնվելով Վալերի Պարանյանի նախանձախնդրությամբ, 80-ականներից աներևակայելի վերելք է ապրել չորրորդ ղեկավարի` Սևիլ Առաքելյանի խմբավարությամբ£ Ճանաչում գտնելով համամիութենական փառատոներում` 88¬ին սեփական հարկի տակ կայացրել է «Բարեկամության մեղեդիները»£ Միջազգային համբավ ձեռք բերել` մութ ու ցուրտ 90-ականներին մեծաթիվ կազմով հաջողությամբ շրջագայելով Բուլղարիայում ու Ֆրանսիայում£ Այժմ էլ մշակույթի տանը անխաթար գործում են պարի ու ժողովրդական նվագարանների համույթները, տարեկան մի քանի տասնյակ մեծ ու փոքր միջոցառումներ են անցկացվում` կինոփառատոներ, համերգներ£ Մշակութային առավել հզոր ներարկումների, հայաստանյան դաշտին լիարժեք ինտեգրվելու պահանջ ունեն ալավերդցիները£ Նպատակահարմար չգտնելով 16 անվանական և շուրջ 3 տասնյակ խրախուսական ու հատուկ մրցանակների, հուշամեդալների, դիպլոմների, պատվոգրերի ու շնորհակալագրերի մանրակրկիտ թատերաարժևորումը` չեմ կարող դրվատանքի չարժանացնել «Թատերական Լոռի» փառատոնի ընդհանուր բովանդակությունը£ Ամենևին չզիջելով մայրաքաղաքայիններից շատերին` այն մտերմացնող ու համախմբող թատերափարոսի նշանակությամբ կայացվեց£ Երևակելով առաջաքայլը ինքնագործունեությունից դեպի պրոֆեսիոնալիզմ` հաստատեց անհերքելի պիտանիությունը հեռավոր Ալավերդում մշակութային կյանքը ոչ միայն աշխուժացնելու, այլև հոգևոր բարձր լիցքերով հագեցնելու տեսակետից£ Հիմա արդեն կարելի է գեղարվեստականության անհամեմատ բարձր պահանջներ ներկայացնել 21¬րդին£ Եթե, իհարկե, «Մայրաքաղաքի ու մարզերի համաչափ զարգացման» պետական ծրագրով խթանվի նյութական ու բարոյահոգեբանական աջակցությունը ամենատոկուն այս փառատոնի` նպաստելով աշխարհագրական ու ստեղծագործական սահմանների ընդլայնմանը£ Եթե, իհարկե, ՀԹԳՄ¬ն ու ԱԹՍՄ¬ն էլ իրենց հերթին գործնականում սատարեն թե° ինքնագործ, թե° պրոֆեսիոնալ մի շարք մշտական մասնակից խմբերի թատերանվիրումը վարպետության կանոնավոր դասընթացներով, կայացած արվեստագետների հետ տևական համագործակցությամբ (ՀԹԳՄ «ավագանու» 2 «անձեռնմխելի» ու «անժամկետ» պատվիրակների սոսկ ուղեգրությամբ այլևս չի կարելի գոհանալ)£ Եվ, անկասկած, ավելի անառիկ կդառնա սահմանամերձ գոտին£ Նաև` Արցախի սիրտ Ստեփանակերտը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ