Բացահայտումներ պղնձագործների բնօրրանում


Հոգեպարար նորահայտնությունների քաղաք դարձավ ինձ համար չնաշխարհիկ Լոռու գողտրիկ անկյուններից մեկում, դեռևս մ.թ.ա. II դարից (Մանից, Մանես և Մանասգոմեր անուններով հայտնի) ձգվող հիմնասյուներով կանգուն ու տոկուն, Ալավերդին£ Իմ սերնդին առավելապես հայտնի որպես ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի և քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոն` 1938¬ից քաղաքի կարգավիճակ ստացած բանվորական ավանը XXI դարասկզբին կայացած մեր առաջին հանդիպմանը ներկայացավ հոգևոր-մշակութային հզոր ներուժով£ Առիթը` արդեն 33 տարի Երևանից 165 կմ հեռավորության վրա խնամքով ապրեցվող «Թատերական Լոռի» հանրապետական փառատոնի 20¬րդ մեկնարկն էր£ Կցկտուր տեղեկատվությամբ մոտավոր պատկերացում ունենալով Ալավերդու մշակութային առօրյայի մասին` իրարահաջորդ բացահայտումներով, սկսած ինձ հյուրընկալած բազմաշնորհ Իրինա Իսրայելյանից ու Ստեփան Օմպոսյանից, շատ շուտով կոնկրետացնում եմ տաքսիրտ նվիրյալների պարզ ու անկեղծ թատերապաշտությամբ ինձ հարազատացած անծանոթ քաղաքի մերօրյա նկարագիրը£ Նրա հյուրընկալ գրկում տասնապատկված եռանդով ի°մը համարում «Թատերական Լոռին», որի 8-օրյա հագեցած շրջապտույտում հայտնվել էի` գեղարվեստական ղեկավարությունը պատվով ստանձնած ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի առաջարկով ընդգրկվելով ինքնագործ ու պրոֆեսիոնալ 17 թատերախմբերի միջև ծավալվող մրցույթի հանձնախմբում£ Անմիջապես խորհրդանշական իմաստավորում տվեցի իմ ու «Թատերական Լոռու» կենսագրությունները սերտացնող տարեթվերի գուցե պատահական զուգադիպությանը (33 տարի տարաբնույթ հոդվածներով հանդես գալով տասնյակ պարբերականներում` արդեն 20 տարի, չհամակերպվելով թատերաքննադատության ոլորտի ամլացմանը, անմնացորդ ողջակիզվում եմ թատերարվեստով)£ Եվ, առանձնակի ջերմությամբ մերվելով թատերապաշտ կազմակերպիչներին` կենսախինդ Շահենին, հեզաբարո Կարինեին, լուսաշող Վահեին, «անմեղ-մեղավոր» Գագիկին, մայրագորով Անահիտին և տասնյակ ուրիշներին` անակնկալ գտնված հոգեղբայր -գործընկերոջս` փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի շուրջ համախմբված, ջանացի հիմնականում քաջածանոթ (17¬ից` 11¬ը) բեմադրությունների հերթական ներկայացումները դիտելուն ու ստեղծագործական կազմերի հետ քննարկելուն զուգահեռ հնարավորինս լիարժեք բացահայտել ամենաերկարակյաց հայկական թատերափառատոնի համաժողովրդական հաստատուն վարկանիշի ակունքները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ