Շա¯տ «ջերմ» են ընդունել


- Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինին ավելի քան ջերմ են ընդունել£ Քաղաքականապես ակտիվ աղջիկներն, առանց բարդույթների, դրսևորել են իրենց վերաբերմունքը Ռուսաստանի վարչապետի նկատմամբ£ «Ուկրաինան քեզ այստեղ չի ուզում»,¬ աղմկել են աղջիկներն իրենց ոճում. այսինքն` կրծքերը մերկացված,¬ գրել է լեհական TVN24¬ը, հավելելով. - Ուկրաինական «Ֆեմեն» խմբի ակտիվիստուհիները գիտեն, թե ինչպես ուշադրություն հրավիրել իրենց բողոքներին£ Այս անգամ նրանց քննադատության կրակի տակ Կիև այցելած Վլ. Պուտինն էր ընկել£ ՌԴ վարչապետի այդ այցի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն էր£ Սակայն «Ֆեմեն»¬ի ակտիվիստուհիները դա որակել են սպառնալիք` իրենց հայրենիքին£ Նրանցից մեկն էլ` Ալեքսանդրա Շևչենկոն, պարզաբանել է. - Ուկրաինային նա պետք չէ£ Մենք գիտենք, թե ինչի համար է գալիս£ Նա ցանկանում է պատառ¬պատառ բզկտել Ուկրաինան£ Մենք դա թույլ չենք տա£ «Ֆեմեն»¬ի համբավը տարածված է նաև Ուկրաինայից դուրս` շնորհիվ բողոքն արտահայտելու ինքնատիպ միջոցների£ Աղջիկներն այդ նպատակով, սովորաբար, փողոցներում հայտնվում են կամ մերկակուրծք կամ շատ կարճ հագուստով£ Նրանք հիմնականում պայքարում են հասարակության մեջ կնոջ իրավունքների և դերի բարձրացման համար£ Մարտ ամսին, օրինակ, աղջիկները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի առաջ, որովհետև նորանշանակ նախարարների շարքում ոչ մի կին չի եղել£ Ի ԴԵՊ. Անցյալ շաբաթ Պուտինի մամլո ծառայությունը հերքել է ուկրաինական լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը, թե Ուկրաինա կատարած այցի ընթացքում ՌԴ վարչապետի աչքի տակ կապտուկ է եղել, որը քողարկվել է գրիմով£ - Լրագրողները ճիշտ չեն. հավանաբար լույսն է այդպես ընկել£ Բայց այն, որ վարչապետը հոգնել է` ճիշտ է£ Վերջին շրջանում նա շատ¬շատ է աշխատում և ամբողջ ժամանակ ուղևորությունների մեջ է,¬ թՈջպՑՈ.Ru¬ին ասել է խոսնակ Դմ. Պեսկովը£