Ի պաշտպանություն Սադամի զինակցի


ՌԴ արտգործնախարարությունը դեմ է արտահայտվել Սադամ Հուսեյնի զինակից Թարիք Ազիզի մահապատժին£ Գերատեսչությունում ընդգծել են, որ Իրաքի նախկին փոխվարչապետը ծանր հիվանդ է, և բացի այդ` նրան կախաղան բարձրացնելը չի նպաստի երկրում ազգային համերաշխությանը£ Նախօրեին Իրաքի գերագույն քրեական դատարանը Ազիզին կախաղանի միջոցով մահվան էր դատապարտել` շիաթական կուսակցության (ներկայումս` իշխող) ակտիվիստներին հետապնդելու համար£ Դրանից առաջ նա արդե°ն դատապարտվել էր` քրդերին արտաքսելու և 1990-ական թթ. չարաշահումների մեջ մեղադրվող առևտրականների մահապատժի համար£ 2003 թվականից Հուսեյնի զինակիցը կալանավորված է` չնայած առողջական բազմաթիվ խնդիրներին£ Թարիք Ազիզին Իրաքի սահմաններից դուրս տանելու դատավճիռը շատերին դուր չեկավ£ Նրա մահապատժին Ռուսաստանից բացի դեմ են արտահայտվել ԵԽՆ ու ՄԱԿ¬ը, ինչպես նաև Վատիկանն ու ֆրանցիսկյան-կուսակրոնների միաբանությունը£ Դատապարտյալի որդին այդ դաժան վճիռը համարել է վրեժ` քաղաքական ընդդիմությունից£ Թ. Ազիզը Ս. Հուսեյնի ամենահին զինակիցներից է£ 2003¬ին ամերիկացիների` Իրաք ներխուժումից հետո էլ նա բարձր պաշտոններ է զբաղեցրել իր երկրի կառավարությունում. փոխվարչապետ, արտգործնախարար£ Նա քրիստոնյա է ու չի փոխել դավանանքը£